• Latest news

Հայաստանում տարեկան 700-800 երեխա է ծնվում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ

10 հունիսի, 2016  15:25

Հայաստանում ամեն տարի 700-800 երեխա է ծնվում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ: Նրանց ծնողները, որոնք բեղունության խնդիրներ են ունեցել, սովորաբար շատ բաների միջով են անցնում երեխա ունենալու համար, այդ պատճառով վերարտադրողական տեխնոլոգիաների` ԱՄԲ-ի, ինսեմինացիայի եւ այլնի միջոցով յուրաքանչյուր երեխայի ծնունդը հսկայական ուրախություն է բերում թեկուզեւ մեկ ընտանիքի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանության բաժնի պետ Գայանե Ավագյանը: 

Հայաստանում այսօր գործնականում օգտագործվում են վերարտադրողական բժշկության բոլոր տեխնոլոգիաները, որոնք կան աշխարհում, ընդ որում դրանք շատ արդյունավետորեն են օգտագործվում, պնդում է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Այդ տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպես նաեւ  աբորտների թվի նվազման, անպտուղ զույգերի թիվը վերջին տարիներին կրճատվել է` 32-ից հասնելով 14.8 տոկոսի:

Հունիսի 10-11-ին վերարտադրողականության այժմեական խնդիրները, վերարտադրողական բժշկության նորագույն ընթացակարգերը եւ մեթոդաբանական  մոտեցումները  քննարկելու համար Երեւանում Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի   14-րդ համաժողովի շրջանակում հավաքվել են մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Կանադայից, Ռուսաստանից եւ մի շարք այլ երկրներից: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշել է, որ այս տարի ընթացող 14-րդ համաժողովը  նախորդներից տարբերվում է իր ընդարձակ ծրագրով, որն ուղղակի անհնար էր տեղավորել մեկ օրում: Բացի այդ,  այս տարի համաժողովին առաջին անգամ ուրոլոգների են հրավիրել, անդրոլոգների եւ սեռաբանների, որովհետեւ տղամարդկային անպտղության բուժման համար երբեմն միջմասնագիտական մոտեցում է անհրաժեշտ լինում: 

Խոսելով Հայաստանում վերարտադրողական բժշկության ոլորտում հաջողությունների մասին` Էդուարդ Համբարձումյանը նշել է, որ վերջին տարիներին մեզ մոտ մի քանի կենտրոն է բացվել, որտեղ ԱՄԲ են անում, բացի այդ, այստեղ վերջապես սկսել են սառեցնել ձվաբջիջները, ինչը նախկինում չէր արվում: 

Հիշեցնենք, որ համաժողովի մասնակիցները մասնագիտական շարունակական կրթության   9 կրեդիտ կստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել