• Latest news

Նոր մեթոդը կօգնի ժամանակին ախտորոշել երիկամների հիվանդությունները

5 օգոստոսի, 2016  20:41

Հետազոտող Յուգիշ Լանկադեւան Մելբուրնից (Ավստրալիա) նոր մեթոդ է հայտնաբերել, որի օգնությամբ հնարավոր է երիկամների բորբոքումը եւ արյան վարակումը ախտորոշել ավելի շուտ, քան այն վտանգ կներկայացնի կյանքի համար: 

Երիկամների հիվանդություններով տառապողների մեկ երրորդը մահանում է երիկամային սուր անբավարարությունից, որի հիմնական պատճառներից մեկն է համարվում հենց արյան վարակումը:  Այդ հիվանդներից շատերին կարողանում են հիվանդանոց հասցնել, բայց չեն հասցնում բուժել: Հարցն այն է, որ ախտորոշման գոյություն ունեցող մեթոդները բժիշկներին հնարավորություն չէին տալիս բավականաչափ վաղ նկատել հիվանդությունը ժամանակին միջամտության եւ արդյունավետ բուժման համար:  Նոր տեխնիկան կարող է էականորեն փոխել իրավիճակը: 

Յուգիշ Լանկադեւան նկատել է, որ բորբոքման զարգացմանը զուգահեռ արյան գնալով ավելի մեծ քանակություն է ուղղվում դեպի երիկամը, սակայն հենց օրգանի մեջ ավելի քիչ արյուն է լցվում:  Թթվածնի պակասը հանգեցնում է նրան, որ բջիջները դադարում են նորմալ գործել եւ արդյունքում երիկամը դադարում է կատարել իր գործառույթները:  Գիտնականը ենթադրել է, որ քանի օր մեզն արտադրվում է երիկամներում, դրանում թթվածնի պարունակությունը կարող է երիկամներում թթվածնի պարունակության նշիչ  համարվել:  Նա իր ենթադրությունը ստուգել է ձողախողովակի օգնությամբ եւ պարզվել է, որ նման կապ իրոք գոյություն ունի: Այսպիսով` մեզի մեջ թթվածնի մակարդակի չափը կարող է արտացոլել այն արտադրող օրգանի վիճակը: 

Ախտորոշման նոր մեթոդն ի վիճակի է իրական ժամանակում ցույց տալ, թե որ հիվանդի մոտ ցանկացած պահի կարող է երիկամային անբավարարություն զարգանալ:  Մեզի անալիզի կանոնավոր հանձնումը թույլ կտա կանխատեսել հիվանդության սուր փուլի սկիզբը, ժամանակին սկսել կանխարգելումը եւ գուցե ամբողջությամբ կանխել երիկամների` շարքից դուրս գալը: 

2016-ի օգոստոսին հետազոտողն ու իր գործընկերները նախատեսում են  նոր տեխնիկան փորձարկել Ավստրալիայում Օսթինի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն արդեն հայտնի է, որ այդ մեթոդն իրեն լավ է դրսեւորել սրտի վիրահատություն տարած հիվանդների հետ աշխատանքի ընթացքում  (այդ դեպքում մեծ է նաեւ երիկամային անբավարության զարգացման ռիսկը):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել