• Latest news

Ոսկրածուծի դոնոր հայ բուժքույը նույնիսկ չգիտի այն հույն կնոջ անունը, որին փրկել է

18 սեպտեմբերի, 2016  11:52

Երբ Վարդուհի Շահինյանը որպես պոտենցիալ դոնոր գրանցվել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում, վստահ էր, որ իրեն երբեւէ չի վիճակվի դառնալ դոնոր:  Այնուամենայնիվ, մի քաի տարի առաջ Վարդուհին զոհաբերեց ոսրածուծի ցողունային բջիջներ մի անծանոթ կնոջ Հունաստանից, ինչի շնորհիվ այդ կինը կարողացավ հաղթահարել լեյկոզը եւ ապաքինվել: Այսօր Վարդուհուն ուրախացնում է այն միտքը, որ ինչ-որ տեղ կա մեկը, ով ողջ է իր շնորհիվ: Մոտ 12 տարի առաջ, երբ բացվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, հիվանդանոցների շատ աշխատակիցներ գրանցվեցին որպես պոտենցիալ դոնորներ: Նրանցից մեկն էր Վարդուհին: Ճիշտ է, այն ժամանակ քիչ բան էր հայտնի ոսկրածուծի ցողունային բջիջների դոնորության մասին, նույնիսկ բուժաշխատողները,- իսկ Վարդուհին աշխատում էր բուժքույր,- գրեթե անտեղյակ էին: Գործընկերներն իրար մեջ խոսում էին, թե հավանականությունը, որ իրականում ինչ-որ մեկի համար կդառնան դոնոր, չնչին է, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց ցողունային բջիջները պետք են ինչ-որ մեկին, իրենք պարզապես կհրաժարվեն դոնորությունից: «Ոսկրածուծի ցողունային բջիջներ».- ախր սարսափելի էր հնչում: Վարդուհին եւ նրա գործընկերները մտադիր չէին թույլ տալ ինչ-որ մեկին ծակծկել իրենց ոսկորները եւ քաշել ոսկրածուծը: Համենայնդեպս, այդպես էին մտածում այն օրերին:

Տարիներ անց Վարդուհուն կանչեցին Ռեեստր եւ ասացին, որ Հունաստանում ապրում է լեյկոզով հիվանդ 30-ամյա մի կին, որը կմահանա, եթե չպատվաստվեն ողնուղեղի ցողունային բջիջներ: Բուժման բոլոր մյուս միջոցները չէին օգնել, բայց առողջ եւ համատեղելի դոնորի ցողունային բջիջների պատվաստումը ապաքինման մեծ շանս կտար նրան: Վարդուհին 100%-ով համատեղելի էր այդ կնոջ հետ եւ կարող էր դոնոր դառնալ նրա համար: «Երբ մենք գրանցվում էինք որպես պոտենցիալ դոնորներ, մտածում էինք, որ երբ ժամանակը գա եւ դրա կարիքը լինի, մենք չենք գնա (հանձնելու ցողունային բջիջներ): Բայց ահա եկավ ժամանակը, եւ իմացա, որ երիտասարդ կնոջն անհրաժեշտ են իմ ցողունային բջիջները եւ որ նր կյանքը կախված է ինձնից, եւ ես պարզապես չկարողացա մերժել:

Ես գիշերները չէին կարողանա հանգիստ քնել` մտածելով, որ նրա կյանքը կախված էր ինձնից, իսկ ես չօգնեցի»,- անկեղծացավ Վարդուհին NEWS.am Medicine-ի լրագրողի հետ զրույցում: Սկզբում նա իհարկե վախեցել էր, քանի որ պատկերացում չուներ, թե ինչպես են հանձնում ցողունային բջիջներ` ցավո՞տ է դա եւ արդյո՞ք վտանգավոր է: Սակայն նրան բացատրել էին, որ ոչ ոք չի դիպչելու նրա ոսկրածուծին եւ ոսկորներին, ցողունային բջիջները վերցնելու են այրունից: Պրոցեդուրան փոքր-ինչ երկարատեւ է, բայց հիվանդություն չի հարուցում, եւ բնավ չի վտանգում կյանքն ու առողջությունը: Վարդուհին, համաձայնելով դառնալ դոնոր, մեկնել էր Գերմանիա (այն ժամանակ դա հնարավոր չէր անել Հայաստանում), որտեղ եւ անցել էր պրոցեդուրան. նրա արյունից անջատել էին անհրաժեշտ քանակությամբ ցողունային բջիջներ եւ ուղարկել էին Հունաստան, ուր դրանք պատվաստել էին հիվանդ կնոջը:

Վարդուհին վերադարձել էր հայրենիք` իր առօրյա գործերին: Հետո իմացել էր, որ հույն կնոջ օրգանիզմն ընդունել է դոնորական բջիջները, նրա վիճակը սկսել է բարելավվել, իսկ որոշ ժամանակ անց նույնիսկ վերսկսել է աշխատել: Այժմ պատվաստումից 7 տարի անց, այդ կինն իրեն լավ է զգում եւ ապրում է շատ սովորական կյանքով: Վարդուհին չգիտի նրա անունը, բայց գիտի, որ նա ողջ է, առողջ է, եւ նրա մոտ ամեն ինչ նորմալ է: Այսօր, Վարդուհին ակտիվորեն մասնակցում է ցողունային բջիջների դոնորությանն առնչվող բոլոր միջոցառումներին եւ կոչ է անում համայն աշխարհի մարդկաց, որ չվախենան գրանցվել իրենց երկրների ռեեստրներում եւ դառնալ պոտենցիալ դոորներ. չէ որ նրանց ցողունային բջիջները կարող են փրկել ինչ-որ մեկի կյանքը: Իսկ որքան շատ մարդիկ լինեն ռեեստրներում, այնքան մեծ կլինի հավանականությունը` գտնելու համատեղելի դոնորի բազմաթիվ երեխաների եւ մեծահասակների համար, որոնք տառապում են արյան չարորակ հիվանդություններով եւ կարիք ունեն պատվաստման:

Վարդուհու խոսքով`սովորաբար երբ խոսում է դոնորության մասին, իրեն տալիս են միեւնույն հարցը.- ցողունային բջիջներ հանձնելը հետեւանք թողե՞լ է նրա առողջության վրա. Վարդուհին վստահ պատասխանում է` ոչ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել