• Latest news

Բրիտանուհին բուժվել է աղիքների քաղցկեղից նոր դեղամիջոցի շնորհիվ

29 հոկտեմբերի, 2023  20:02

Մեկ տարի առաջ 17-ամյա որդու միայնակ մոր՝ Քերի Դաունիի մոտ աղիքների քաղցկեղ ախտորոշեցին։ Նոր դեղամիջոցն ընդունելուց վեց ամիս անց բժիշկները նրան լավ լուր հայտնեցին, հայտնում է Euronews-ը։

Դոստարլիմաբ դեղամիջոցը դեռ փորձարկվում է և նախատեսված է կոլոռեկտալ քաղցկեղի մի տեսակ բուժելու համար, որի բջիջներն ունեն գենետիկական անոմալիաներ: Բոլոր հիվանդներն ունեն վերականգնող գենի (MMR) հատուկ մուտացիա:

Սուոնսի Բեյ  համալսարանի տվյալներով,  գենի այս արատը հանդիպում է կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 3,5-5%-ի մոտ։

42-ամյա կնոջը սկզբում ասել են, որ վիրահատությունից հետո նա վտանգված է ցմահ մնալ ստոմայով, որի միջոցով սննդի թափոնները հավաքվում են փորի վրա ամրացված հատուկ տոպրակի մեջ։

Հարավարևմտյան Ուելսի քաղցկեղի կենտրոնը Քերիին ուղարկել է բժիշկ Քրեյգ Բարինգթոնի մոտ: Բժիշկն ասել է, որ հիվանդը կարող է ազատվել քաղցկեղից՝ առանց որևէ լուրջ վիրահատության դիմելու։

«Նա ստուգեց բիոպսիայի արդյունքները և տեղյակ էր, որ ես ունեմ այս հազվագյուտ մուտացիան: Բժիշկն ասաց, որ արդեն փորձարկումներ են կատարվել, և ինքը վստահ է, որ կկարողանա ֆինանսավորում ստանալ, քանի որ ես համապատասխանում եմ բոլոր չափանիշներին։ Նա հարցրեց՝ ցանկանու՞մ եմ, արդյոք, շարունակել»։

Վեց ամսվա ընթացքում Քերիին շաբաթական երեք անգամ ներերակային ճանապարհով դեղամիջոց էին տալիս: Ներարկումը տևում էր մոտ 30 րոպե։

«Հոգնում էի, և մարմնիս տարբեր մասերում ցան էր առաջացել, բայց դա ոչինչ էր՝ համեմատած քիմիաթերապիայի, ռադիոթերապիայի կամ վիրահատության հետ», - ասում է նա:

Բուժման ընթացքում ուռուցքը փոքրանում էր, իսկ   վերջում նրանից հետք անգամ չմնաց։

«Մենք առաջինն ենք Մեծ Բրիտանիայում և աշխարհում առաջիններից մեկը (Իտալիայի հետ միասին), որ սկսեցինք  բուժման այս մեթոդը կիրառել որպես սովորական պրակտիկա», - ասվում է Բարինգթոնի հայտարարության մեջ:

«Սա չի նշանակում, որ հիվանդը պետք է անպայման դեղամիջոց ստանա։ Սա, այսպես ասած, լրացուցիչ գործիք է մեր զինանոցում։ Բայց երբ կա ուսումնասիրություն, որը ցույց է տալիս 100 տոկոս արդյունք, դժվար է առարկել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է