• Latest news

«Ինչո՞ւ ես». Քաղցկեղը հաղթահարած երեք կանանց պատմություն

7 ապրիլի, 2024  11:45

Վեց տարի առաջ անծանոթ այս կանանց միավորեց ճակատագրի մարտահրավերը։ Նարինեի և Վերոնիկայի մոտ գրեթե միաժամանակ ախտորոշվել էր չարորակ նորագոյացություն։ Նրանք բուժվում էին նույն հիվանդանոցում, ավելին` նույն հիվանդասենյակում։ Բախտակից կանայք ծանոթացան կյանքի ամենածանր փուլում ու այնքան մտերմացան, որ դարձան հարազատներ։ Նարինեն Վերոնիկայի որդու կնքամայրն է։ Որոշումը կայացվեց, երբ դեռ չէին հաղթահարել քաղցկեղը ու հավատով սպասում էին, որ գալու է մկրտության օրը։

Նարինեի մոտ քաղցկեղը հայտաբերվեց վերջին՝ չորրորդ փուլում։ Մինչև այդ առողջական խնդրի մասին զգուշացնող որևէ գանգատ կամ նախանշան չի ունեցել։ Ամեն ինչ զարգացել է շատ արագ։

«Բնականաբար առաջին հարցը, որը տալիս ես քեզ՝ ինչո՞ւ ես։ Ու փորձում ես պատասխանը գտնել՝ ինչու ես, ինչու ես, ինչու ես, բայց ես վերջում իհարկե գտա դրա պատասխանը։ Ես, որովհետև ես երևի թե ավելի ուժեղ էի մյուսներից», – ասում է Նարինե Սերոբյանը։

«Միակ բանը, որ այս կյանքում, այս հիվանդության դեպքում բոլորը պետք է դա հիշեն, միակ բանը չհանձնվելն է, չհանձնվելը, Աստծուն ապավինելը, աղոթելը և, ամենակարևորը, լավ բժիշկների մոտ բուժվելը։ Դա շատ կարևոր է», – ասում է Վերոնիկա Հայրապետյանը։

Աստղիկ Զաքարյանի մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք հայտնաբերվեց ամենավաղ փուլում, քանի որ նա ամեն տարի պրոֆիլակտիկ ստուգում էր անցնում։

Ախտորոշումն Աստղիկն ընդունել է առանց բուռն էմոցիաների։ Ասում է՝ առաջին իսկ րոպեից եղել է զուսպ։ Առաջնահերթ մտածել է ոչ թե իր երեխաների, այլ ծնողների մասին։

Սիրեք Ձեզ և անպայման անցեք պարտադիր տարեկան հետազոտությունները, որովհետև մեկ բաց թողած հետազոտությունը կարող է իրոք կյանք արժենալ։ Իսկ ընդամենը կես ժամ, մի ժամ տրամադրելն աբողջ տարվա մեջ բառիս բուն իմաստով կարող է ձեր կյանքը փրկել, որովհետեև, ցավոք, մենք երբեք չգիտենք, ինչ մեր գլխին կգա», – ասում է Աստղիկ Զաքարյանը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել