• Latest news

Կանայք եւս հիվանդանում են ուրոլոգիական հիվանդություններով. վրացի մասնագետ

26 սեպտեմբերի, 2016  18:55

Վրացի ուրոլոգ Նինո Թուրմանիձեն կանանց կոչ է անում չդիմանալ ուրոլոգիական ախտանիշներին, դիմել բժշկի, բուժվել եւ ապրել լիարժեք կյանքով, որովհետեւ այդ հիվանդությունները բուժելի են: 

Վրաստանի ուրոլոգիական ասոցիացիայի անդամ, Ուրոլոգիայի ազգային կենտրոնի   (Թբիլիսի, Վրաստան) աշխատակից Նինո Թուրմանիձեն Երեւանում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի ամենամյա կոնգրեսի ընթացքում զեկույց է ներկայացրել կանացի միզուղիների հիվանդությունների վերաբերյալ:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ ուրոլոգները մեծ մասամբ տղամարդիկ են եւ, որպես կանոն, զբաղվում են շագանակագեղձով եւ «մոռանում են դժբախտ կանանց մասին»:

«Ուրոլոգներին ընկալում են որպես տղամարդկային բժիշկներ, բայց դա բոլորովին էլ այդպես չէ, կանայք եւս հիվանդանում են ուրոլոգիական հիվանդություններով, պետք է խղճալ նրանց եւ հոգ տանել», - հավելել է նա:

Խոսելով հայ ուրոլոգների հետ համագործակցության մասին` Նինո Թուրմանիձեն նշել է, որ հայ եւ վրացի մասնագետների միջեւ կապեր են հաստատվել դեռեւս խորհրդային ժամանակ, իսկ վրացական ուրոլոգիական դպրոցի հիմնադիր Լավրենտի Մանագաձեն եւ հայ «նահապետ» Իվան Աղաջանյանը լավ բարեկամներ են եղել:  Այսօր, հանդիսանալով Ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի համադրողը, Նինո Թուրմանիձեն ակտիվորեն նպաստում է հայ ուրոլոգների ներգրավմանը Եվրոպական ասոցիացիայի գործունեության մեջ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է