• Latest news

Գիտնականները մկների մաշկի բջիջներից ձվաբջիջներ են աճեցրել

19 հոկտեմբերի, 2016  11:58

Ճապոնացի հետազոտողները մկների մաշկի բջիջներից ձվաբջիջներ են աճեցրել: Ստացված ձվաբջիջները բեղմնավորել են, որից հետո ծնվել են առողջ մկնիկներ:

Եթե հաջողվի մարդու մաշկի բջիջներից նույնպես կենսունակ, բեղմնավորվելու ունակ ձվաբջիջներ ստեղծել, դա վերարտադրողական տեխնոլոգիայում հերթական հեղափոխությունը կառաջացնի, եւ շատ կանայք, որոնք սեփական ձվաբջիջները չունեն, կկարողանան մայրանալ:

Ճապոնացի գիտնական Կացուհիկո Հայասիի աշխատանքը դարձել է ավելի վաղ իրականացված այլ հետազոտությունների տրամաբանական ավարտը: 2012 թվականին ներկայացվել է, որ սաղմի ցողունային բջիջներից կարելի է ստանալ նախնական սաղմնաբջիջներ, որոնք հետագայում կարող են սկզբնավորել ինչպես սերմնահեղուկ, այնպես էլ ձվաբջիջներ: Հասուն ձվաբջիջներ ստանալու համար ստիպված էին նախնական բջիջները պատվաստել մկների ձվարանների մեջ: Հետազոտական մյուս խումբը կարող էր նախնական բջիջներ արտադրել եւ հասնել դրանց հասունացման in vitro.

Իսկ այժմ հետազոտողները սաղմնային բջիջներից են ստացել նախնական բջիջներ, իսկ հետո դրանք հասունացրել են մկների օրգանիզմից դուրս: Որպեսզի ձվաբջիջները հասունանային, հոտազոտողները ստիպված էին բջիջների մշակման միջավայրին հավելել մկների ձվարաններում արտադրված սաղմնաբջիջներ: Հիմա նրանք նախատեսում են սինթետիկ նյութ արտադրել, որը կկարողանա միջավայրում փոխարինել այդ բջիջներին: Դրանից հետո նրանք կիրառել են արտամաարմնական բեղմնավորման մեթոդը, եւ արդյունքում ծնվել են առողջ եւ ժառանգ ունենալու ընդունակ 26 մկնիկներ:

Հայտնի է, որ փորձեր են իրականացվում նաեւ մարդու նախնական բջիջներ ստանալու համար: Սակայն այդպիսի աշխատանքների իրականացումը բազմաթիվ հարցերի լուծում է պահանջում, այդ թվում՝ նաեւ էթիկական: Հավանաբար, այդպիսի փորձերն ավելի շուտ կկատարվեն նախ ավելի խոշոր կաթնասունների վրա, օրինակ՝ խոզերի կամ կապիկների: Իսկ այդ ճանապարհով ստացված մարդու ձվաբջիջները, հավանաբար, երեւան կգան մոտակա տասնամյակի ընթացքում, եւ դա անպտղության բուժման նոր միջոցներ կստեղծի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է