• Latest news

Իսպանուհին 62 տարեկանում երեխա է ունեցել

21 հոկտեմբերի, 2016  11:51

Իսպանական Լուգո քաղաքի բնակչուհին 62 տարեկանում մայր է դարձել: Լինա Ալվարեսը երեք երեխա ունի. ավագ որդին արդեն 28 տարեկան է, միջնեկը՝ 10:

Նորածին դուստրը, որին անվանակոչել են Լինայի մոր պատվին, ծնվել է կեսարյան հատմամբ, ժամկետից շուտ, շուրջ 2.3 կգ քաշով: Դուրս գրվելով հիվանդանոցից՝ Լինա Ալվարեսը նշել է, որ հրաշալի է զգում իրեն, կարծես ոչ թե 62 տարեկան է, այլ երկու անգամ պակաս: Խոսելով նորածնի մասին՝ նա ասել է, որ երախտապարտ է ճակատագրին նման նվերի համար:

Գալիսիայի բնակիչները, որտեղ Լինան բնակվում է, ակտիվորեն քննարկում էին նրա հղիության փաստը, մասնավորապես հարցը, թե մինչեւ որ տարիքը կանայք կարող են օգտվել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից:

Հղիանալու համար Լինա Ալվարեզն արտամարմնային բեղմնավորման գործողություն է անցել. դա թույլ է տվել դաշտանադադարից հետո երկու երեխա ծնել: Լինայի խոսքով՝ բժիշկների մեծ մասը պատրաստ չի եղել այդ գործողությունը կատարել, բայց իրեն հաջողվել է գինեկոլոգ գտնել, որը համաձայնել է: Նա, սակայն, Լինային զգուշացրել է, որ հղիանալու հավանականությունն ընդամենը 6% է:

Լինան պատմել է, որ իրեն զանգահարում են կանայք ամբողջ աշխարհից. նրանք շնորհավորում են դստեր ծննդյան առիթով եւ խնդրում պատմել, թե հատկապես որ բժիշկն է օգնել հղիանալ: Այդ տեղեկությունը նա գաղտնի է պահում, բայց վստահ է, որ բոլոր կանայք կարող են ինքնուրույն հարմար բժիշկ կամ կլինիկա գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել