• Latest news

Ճապոնացի գիտնականները քրտնող ռոբոտ են ստեղծել

24 հոկտեմբերի, 2016  13:10

Ճապոնացի գիտնականները Kengoro ռոբոտ են ստեղծել, որը կարողանում է... քրտնել: Նախկինում չէր հաջողվում նման ռոբոտ ստեղծել:

Ռոբոտը տեղաշարժվում է 108 էլեկտրական շարժիչների օգնությամբ, որոնք աշխատանքի ընթացքում զգալիորեն տաքանում են: Շարժիչների խափանումը կանխելու համար Տոկիոյի համալսարանի մասնագետները սառեցման հատուկ համակարգ են ստեղծել, որը տարբերվում է ավանդական հովհարներից եւ նման է մարդկայինին:

Ռոբոտն «արհեստականորեն քրտնելու» համակարգ ունի: Դրա կմախքը պատրաստված է ծակոտկեն ալյումինից, իսկ մակերեւույթի միջով ապաիոնացված ջուր է անցնում՝ սառեցնելով աշխատող էլեկտրական շարժիչները: Յուրաքանչյուր 12 ժամ աշխատանքից հետո հարկավոր է փոխել ջուրը: Մշակողների խոսքով՝ սառեցման այս համակարգը երեք անգամ ավելի արդյունավետ է, քան սառեցման համար օդի օգտագործումը:

Նոր համակարգի արդյունավետությունը ցուցադրելու համար մասնագետները ռոբոտին «ստիպել են» 11 րոպե անընդմեջ հրում վարժություն կատարել: Նման առաջադրանքի դեպքում ցանկացած այլ ռոբոտ չափազանց կտաքանար, սակայն Kengoro միայն «քրտնել է», բայց կատարել է առաջադրանքը:

Նշենք, որ 1965 թվականին Չառլզ Լինսթերը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել՝ երեք ժամվա ընթացքում 6006 հրում վարժություն կատարելուց հետո: Ներկայում գոյություն ունեցող որեւէ ռոբոտ չի կարող հաղթահարել այդ առաջադրանքը, բայց չի բացառվում, որ նոր համակարգի կատարելագործման դեպքում նոր ռոբոտը մոտ ապագայում կկարողանա երեք ժամ անդադար կատարել այդ վարժությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել