• Latest news

Նոր անալիզը կօգնի շուտ հայտնաբերել կոլոռեկտալ քաղցկեղը

27 հոկտեմբերի, 2016  22:32

Washington State University-ի եւ Johns Hopkins Medical School-ի գիտնականները առաջարկել են կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր ոչ ինվազիվ թեստ ՝ անկախ քաղցկեղի տեղակայման վայրից։

Հիմա նման ուռուցքների ախտորոշման համար օգտագործվում է թաքնված արյան համար կղղանքի իմունաքիմիական անալիզի ու դրան հաջորդող կոլոնոսկոպիայի համադրությունը։ Իսկ ամերիկյան հետազոտողները այլ միջոց են առաջարկել, որի հիմքում կղղանքում պարունակվող ճարպերի ուսումնասիրությունն է։ Իոնային շարժունակության մասս -սպեկտրոմետրիայի եւ բարձր թուղանակության հեղուկ քրոմատոգրաֆիայի կիրառումով գիտնականները կարողացել են կղղանքում հայտնաբերել մետաբոլիկ փոփոխություններ, որոնք ուղեկցում են զարգացող պաթոլոգիական գործընթացը։

Հեղինակները պարզաբանել են, որ մետաբոլիզմում ո ւ համապատասխանաբար լիպիդային կազմում փոփոխությունները կարող են զգալի դեր կատարել քաղցկեղի զարգացման հարցում ՝ այդ թվում կոլոռեկտալ։ Այսպիսով, լիպիդային պրոֆիլում փոփոխությունները կարող են ցույց տալ վտանգավոր պոլիպի կամ ուռուցքի առկայությունը։

Նոր մեթոդաբանությունը գիտնականները փորձարկել են մկների վրա ու նրանց մոտ հայտնաբերել նախաքաղցկեղային պոլիպներ։ Հետագայում այս թեստը փորձարկել են թե մկներից, թե մարդկանցից վերցված հյուսվածքների վրա։

Նոր թեստը դեռ մարդկանց վրա չի փորձարկվել, սակայն գիտնականները հույս ունեն, որ եթե նման փորձարկումները հաջող անցնեն, թեստը կսկսեն ակտիվ գործածել կլինիկական պրակտիկայում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել