• Latest news

Առաջին երեխայի ծննդյան տարիքը մեր գեներից է կախված

3 նոյեմբերի, 2016  13:13

Մինչ օրս կարծում էին, որ մարդու վերարտադրողական վարքագծի վրա ազդում են սոցիալական իրավիճակը, շրջակա միջավայրը եւ կոնկրետ անհատի անձնական նախապատվությունները: Սակայն երկայումս University of Oxford-ի (Մեծ Բրիտանիա), University of Groningen-ի (Նիդերլանդներ) եւ University of Uppsala-ի (Շվեդիա)  գիտնականների համատեղ իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ այս հարցում մեծ դեր ունի գենետիկան. հատկապես գեներից է կախված առաջին երեխայի ծննդյան տարիքը:

Գիտնականներին հաջողվել է նույնականացնել ԴՆԹ-ի հերթագայության 12 փուլերը, որոնք ինչ-որ աստիճանով որոշում են, թե մարդը քանի տարեկան կլինի, երբ կծնվի նրա առաջնեկը, եւ իր կյանքի ընթացքում ընդամենը քանի երեխա կունենա:

Nature Genetics ամսագրում հրապարակված աշխատության համահեղինակներն են մոտ 250 սոցիոլոգներ, կենսաբաններ եւ գենետիկներ: Հետազոտությունը ներառում է տվյալների 62 բազայի անալիզ, որոնց մեջ ամփոփվում է հետեւյալ տեղեկատվությունը՝ 238,064 տղամարդկանց եւ կանանց առաջին երեխան երբ է ծնվել եւ մոտ 330 հազար տղամարդիկ եւ կանայք իրենց կյանքի ընթացքում ընդամենը քանի երեխա են ունեցել: Այս տվյալների հետազոտությամբ գիտնականները պարզել են ԴՆԹ-ի 12 հատվածներ եւ այդ հատվածներում 24 կոնկրետ գեներ, որոնք պատասխանատու են վերարտադրողական վարքագծի համար:

Նախկինում հայտնի էր, որ այս գեներից մի քանիսը կարող են նշանակության ունենալ անպտղության դեպքում, իսկ մյուսները հետազոտված չէին: Գիտնականները ենթադրել են, որ ԴՆԹ-ի հայտնաբերված բոլոր տեղամասերի անալիզի հիման վրա կարելի է 1 տոկոսից պակաս դեպքերում կանխատեսել, թե երբ կհայտնվի առաջին երեխան: Չնայած այս թիվը չնչին է թվում, զանազան տաբերակերի համադրության դեպքում կարելի է հասկանալ, թե ինչու  այլեւայլ բարենպաստ հանգամանքների առկայությամբ կինը չի հղիանում:

Բացի այն, որ ԴՆԹ-ի հայտնաբերված հատվածները վերարտադրողական վարքագիծը մասամբ որոշող գենետիկական գործոն են, դրանք «պատասխանատու» են նաեւ այլ ցուցանիշների համար. օրինակ՝ դաշտանը սկսվելու եւ դաշտանադադարի կանանց տարիքը, տղամարդկանց տարիքը, երբ ձայնը փոխվում է:

Աշխատության առաջատար հեղինակ՝ University of Oxford-ի պրոֆեսոր Մելինդա Միլսը նշել է, որ գիտնականներն առաջին անգամ գեներ են հայտնաբերել, որոնք զուգակցվում են վերարտադրողական վարքագծի հետ: Նրա գործընկերները՝ նիդերլանդացի պրոֆեսոր Հարոլդ Շնայգերը եւ դոցենտ Մարսել դեն Հոդը հավելել են, որ այս ասպարեզում հետագա հետազոտությունները կարող են օգտակար լինել անպտղության բուժման նոր մեթոդների մշակման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել