• Latest news

Ինչպե՞ս կանխագուշակել երեխայի առաջին բառը

7 դեկտեմբերի, 2016  13:06

Երեխայի առաջին բառերը կախված են նրա տեսողական շփումներից. այսինքն՝ երեխան ավելի շուտ կնշի այն օբյեկտները, որոնք ավելի հաճախ է տեսնում կյանքի առաջին ամիսներին: Այս մասին հայտնում են Ինդիանայի համալսարանի հոգեբանները:

Ամբողջ աշխարհում երեխաների առաջին բառը «մամա»-ն է: Գիտնականների պնդմամբ, սակայն, սա տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ մայրիկների եւ երեխաների միջեւ առանձնահատուկ կապ կա, այլ նաեւ այն պատաճառով, որ կյանքի առաջին ամիսներին երեխաները պարզապես մայրիկներին ավելի հաճախ են տեսնում:

Գիտնականների խոսքով՝ տեսողական հիշողությունը փոքրիկին ստիպում է այս կամ այն բառերը կապել օբյեկտների հետ, ինչպիսին են սեղանը, շապիկը, շիշը կամ գդալը: Երեխաներն առաջին բառերը դանդաղ եւ աստիճանաբար են սովորում, հենց այդպես են նրանք լեզուն յուրացնում դեռեւս մինչ իրենց առաջին տարեդարձը:

Հետազոտության արդյունքները նաեւ կօգնեն լեզվի զարգացման հապաղմամբ երեխաների բուժման մեթոդների մշակմանը: Այդ հապաղումները կարող են լինել տեղեկատվության տեսողական մշակման խնդիրների պատճառով: Ուշ խոսել սկսող երեխաները կարող են ունենալ իրենց շրջապատող օբյեկտների տեսողական վերահսկման հետ կապված խնդիրներ: Հայտնի է, որ այդպիսի խնդիրներ են առաջանում աուտիզմով երեխաների շրջանում:

Նշենք, որ չնայած նախկինում հետազոտողները բազմիցս ուսումնասիրել են երեխայի բառապաշարում առաջին բառերի երեւան գալու մեխանիզմները, երբեք ոչ մեկը դա չի կապել տեսողական տեղեկատվության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել