• Latest news

Ռոբոտ ձեռքը կաթվածահար մարդկանց կօգնի ինքնուրույն ուտել եւ խմել

10 դեկտեմբերի, 2016  17:41

University Hospital Tuebingen-ի (Գերմանիա) գիտնականները ռոբոտ ձեռք են ստեղծել, որը ողնաշարի վնասվածքով եւ վերջույթների կաթվածով տառապող հիվանդներին կենցաղային գերծողություններ կատարելու՝ ինքնուրույն ուտելու եւ խմելու հնարավորություն կտա:

Իսպանիայում ռոբոտ ձեռքն արդեն թեստավորել են կվադրիպլեգիայով (չորս վերջույթների մասնակի կամ ամբողջական կաթված) 6 հիվանդների վրա. մասնակի կաթվածահարման հետեւանքով այս մարդիկ չէին կարողանում ձեռքերը նորմալ օգտագործել եւ դրանցով իրեր բռնել: Ընդամենը 10 րոպե տեւած ուսուցումից հետո նրանք կարողացել են փաստաթղթի վրա իրենց ստորագրությունը դնել եւ կարտոֆիլի չիփսն ինքնուրուն ուտել: Մասնակիցները ռոբոտ ձեռքը, որը ձեռնոցի է նման, կառավարել են գլխի հատուկ սարքով, որը չափում է ուղեղի ակտիվությունը եւ հետեւում հայացքի ուղղությանը, նաեւ մշակում է պլանշետի ազդանշանները: Փորձից հետո հիվանդները սարքը բարձր են գնահատել՝ այն հարմարավետ, հուսալի եւ օգտագործելիս անհարամություն չպատճառող անվանելով:

Ռոբոտ վերջույթների կիրառման գաղափարը նորություն չէ, սակայն դրանցից շատերը իրենց բացասական կողմերն ունեն եւ օգտագործման դժվարությունները. օրինակ՝ որոշ դեպքերում անհրաժեշտ է գել օգտագործել՝ մաշկի հետ էլեկտրոդների լավ շփման համար կամ իմպլանտների սարքեր: Գերմանական ռոբոձեռքը եւս թերություններ ունի՝ հիվանդին պետք է օգնել գլխի սարքը դնելիս, սարքը կարող են օգտագործել միայն այն մարդիկ, որոնց մոտ բազկի կամ նախաբազկի գոնե ինչ-որ շարժունակություն պահպանվել է:

Սակայն հետազոտությունները կշարունակվեն, քանի որ սարքը փորձերի ժամանակ դրական կողմեր է ցուցադրել: Հնարավոր է, որ այս սարքի նոր տարբերակները օգտագործելու համար ավելի հարմար կլինեն եւ կընդգրկեն հաշմանդամությամբ հիվանդների ավելի լայն շրջանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել