• Latest news

«Նաիրի» ԲԿ ՄՌՏ–ն վերազինվել է էպիլեպսիայի ախտորոշման նոր ուղեցույցով (ֆոտո)

13 դեկտեմբերի, 2016  23:42

Հայաստանի առաջատար ռադիոլոգներն ու նյարդաբանները երեխաների ու մեծահասակների մոտ էպիլեպսիայի խնդրին նվիրված հայ-ֆրանսիական գիտաժողովի ընթացքում եկան կոնսեսուսի՝ աշխատել էպիլեպսիայով հիվանդների մոտ ՄՌ ախտորոշման ընդհանուր ուղեցույցի միջոցով։

Գիտաժողովի շրջանակում, որը կազմակերպվել էր 2016–ի դեկտեմբերի 4-6-ը Հայ ռադիոլոգների ասոցիացիայի եւ «Նաիրի» ԲԿ–ի կողմից, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մոնպելիեի համալսարանական կլինիկայի բժիշկ Նիկոլյա Մանժո Դե Շանֆելդը,  Փարիզի Կողբե Էսոն կլինիկայի  բժիշկ նյարդաբան Կարեն Մխիթարյանը, ինչպես նաեւ նյարդաբանության ոլորտում «Նայիրի» ԲԿ առաջատար մասնագետ Նունե Եղիազարյանը, «Արաբկիր» ԲԿ–ի մասնագետ  Բիայնա Սուխուդյանը։

Զեկույցով հանդես եկողները բարձրացրեցին Հայաստանում էպիլեպսիայի ախտորոշման եւ բուժման խնդիրը, իսկ արտասահմանյան մասնագետները ներկայացրեցին նորագույն մեթոդներ, որոնք կիրառում են Ֆրանսիայում եւ ընդհանուր առմամբ Եվրոպայում այդ հիվանդության ախտորոշման եւ բուժման համար։

Գիտաժողովի շրջանակում «Նաիրի» ԲԿ հրավիրված մասնագետները նորագույն ՄՌՏ–ի վրա կիրառեցին էպիլեպսիայի ախտորոշման համար նոր ուղեցույցը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն կրճատել հետազոտության ժամանակը, այլ նաեւ ախտորոշման մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի։ Այդ ուղեցույցը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին։

Վերոնշյալ ուղեցույցի շրջանակում «Նաիրի» ԲԿ–ում հետազոտվել է էպիլեպսիայով տառապող ավելի քան 20 հիվանդ՝ տարբեր տարիքի։ Նրանց մեծ մասը մինչ այդ զննում էր անցել Հայաստանի եւ արտասահմանյան տարբեր հիվանդանոցներում։ Եթե նախկինում հետազոտվողներից ոմանց մոտ էպիլեպսիա չէր ախտորոշվել, ապա նոր ուղեցույցի համաձայն՝ այդ հիվանդությունը արձանագրվել է։

Հիվանդները շատ գոհ են եղել թե՛ հետազոտող բժիշկներից, թե՛ անձնակազմից, ինչպես նաեւ նոր ուղեցույցով գերճշգրիտ ախտորոշման հնարավորությունից։ Գիտաժողովին մասնակցող բոլոր մասնագետները ակտիվ ներգրավվել են քննարկումներին եւ հիվանդների հետազոտման ընթացքին։

«Նաիրի» ԲԿ–ում էպիլեպսիայի ախտորոշման համար նոր ՄՌՏ ուղեցույցի օգտագործումը մշտական բնույթ կկրի եւ կոչված է բարձրացնել Հայաստանում այդ հիվանդության ախտորոշման մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել