• Latest news

6-ամյա աղջիկը փորձարարական բուժման շնորհիվ հաղթահարել է սուր լիմֆոբլաստային լեյկոզը

29 դեկտեմբերի, 2016  10:56

Մեծ Բրիտանիայի 6-ամյա բնակչուհի Էրին Քրոսը, որը սուր լիմֆոբլաստային լեյկոզով էր տառապում, փորձարարական բուժման շնորհիվ հաղթահարել է հիվանդությունը: Նրա ծնողները, իմանալով, որ Սիեթլում ծրագրվում է նոր գենային թերապիայի կլինիկական փորձարկումներ կատարել, դստերը գրանցել են որպես մասնակից:

Էրինի մոր խոսքով՝ աղջկանով հղիացել է արտամարմնային բեղմնավորման յոթերորդ փորձից հետո միայն: Երեխան 2 տարեկան է եղել, երբ բժիշկները հայտնել են սարսափելի ախտորոշման մասին: Բուժման սովորական մեթոդները նրան չէին օգնում. նույնիսկ ինտենսիվ քիմիաթերապիայից 2.5 տարի անց քաղցկեղը վերադարձել է եւ շարունակել քայքայել արյան սպիտակ գնդիկները:

Բարերարների օգնությամբ ծնողները 100 հազար ֆունտ են հավաքել եւ այս տարվա հուլիսին դստեր հետ ԱՄՆ մեկնել: Seattle Children's Hospital-ում պետք է գենային թերապիայի փորձարկումն անցկացվեր՝ հիմնված CAR սպիտակուցի օգնությամբ հիվանդի T-լիմֆոցիտների վերածրագրավորման վրա: Բուժման նոր մեթոդը փոքրիկ հիվանդին օգնել է. շուտով աղջկա ողնուղեղում քաղցկեղի հետքերն անհետացել են: Նրա ծնողները ցնցված են, քանի որ երկար տարիներ անալիզների արդյունքներն այսքան լավը չեն եղել:

Դեկտեմբերի 28-ին Royal Manchester Children's Hospital-ում Էրինին դոնորական ողնուղեղի փոխպատվաստում են արել՝ քաղցկեղի վերադարձը բացառելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել