• Latest news

2016-ի գլխավոր գիտական իրադարձությունները բժշկության ոլորտում

3 հունվարի, 2017  15:22

Ներկայացնում ենք 2016-ի ութ ամենահիշարժան բժշկական իրադարձությունները «Մեդնովոստի» կայքի վարկածով:

Գենոմի խմբագրում՝ CRISPR/Cas9 -ի փորձարկումը մարդու վրա

CRISPR/Cas9 –ը գենոմի խմբագրման առաջատար տեխնոլոգիա է, որը զուրկ չէ թերություններից։ Չնայած դրա «ռետինը» (Cas9 սպիտակուցը) արդեն բավականին ճշգրիտ ու գրեթե ինքնուրույն ճանաչում է ԴՆԹ-ի անհրաժեշտ հատվածները, այն կառավարելը դժվար է, ու մահացու «սխալների» ռիսկը պահպանվում է։ Դրա համար էլ մինչեւ վերջերս այս մեթոդը փորձարկել են միայն կենդանիների ու մարդկանց բջիջների վրա։

Առաջինը CRISPR/Cas9–ի կլինիկական փորձարկումներն իրականացրել է Չինաստանը։ Փորձարկումները սկսվել են հոկտեմբերին՝ թոքերի մետաստազներով քաղցկեղ ունեցող հիվանդներից վերցրել են իմունիտետի բջիջները, խմբագրել ու նորից հետ ներարկել։ Պետք է ասել, որ հաջողությունը ոչ այնքան վիճակի բարելավումն է համարվելու, այլ նոր պաթոլոգիաների բացակայությունը։ Դատելով այս հարցի շուրջ լռությունից, առայժմ ամեն ինչ լավ է ընթանում։

Երեք ծնողներից երեխա

Գենոմի խմբագրումը գենետիկ անոմալիաների դեմ պայքարի միակ ձեւը չէ։ 1980-ականներից սկսած գիտնականները փնտրել են դեռ մինչեւ մարդու սաղմնավորումը ժառանգական հիվանդությունները կանխելու հնարավորություն։ Դրա համար մայրական ձվաբջիջի մուտանտային միտոխոնդրիաները պետք էր փոխարինել կին- դոնորի միտոխոնդրիաներով։

Վերջերս նման փոխարինումը հաջողվել է։ Մոր դերում Լեայի ախտանիշի կին կրողն էր, նյարդաբանական հիվանդություն, որից մահացել էին նրա երկու երեխաները։ Ամերիկյան պահպանողական օրենքների պատճառով վիրահատությունը Մեքսիկայում է կատարվել, բայց հաջող է ավարտվել՝ հիմա երեխան արդեն ութ ամսեկան է։ Ի դեպ, երեք ծնողներից սաղմնավորումն առաջինը Մեծ Բրիտանիան է օրինականացրել 2015-ին։

Էբոլա տենդի դեմ պատվաստանյութ

Չնայած Էբոլա վիրուսը հեռավոր 1976-ին է հայտնաբերվել, բայց դրա դեմ դեղամիջոց միայն հիմա է հայտնվել։ Այս հարցին սկսել են ավելի վճռական վերաբերվել երեք տարի առաջ, երբ Արեւմտյան Աֆրիկայում սկսվել է հիվանդության խոշորագույն համաճարակ, ընդ որում այս անգամ այլ մայրցամաքներ էլ էր ներթափանցել։ Մտածելու համար շատ ժամանակ չկար ու համաշխարհային համայնքը համախմբվել է խնդիրը լուծելու համար։ Պատասխանը գտել են 2016-ի դեկտեմբերին։ Նոր պատվաստանյութի փորձարկումների ժամանակ ԱՀԿ աշխատախումբը Աֆրիկայի ամենավարակիչ շրջանների գրեթե վեց հազար բնակիչներին պատվաստում է արել ու նրանք բացարձակ իմունիտետ են ձեռք բերել։ Ճիշտ է, դեղորայքի ներգործության առավելագույն ժամկետը հայտնի չէ, փորձի ընթացքում ներգործությունը պահպանվել է մինչեւ 84 օր։ Բայց 38 անօգնական տարիներից հետո, սա էլ կարծես բավականին լավ արդյունք է։

Արհեստական ցանցաթաղանթ

ԱՀԿ տվյալներով, աշխարհում տեսողական խնդիրներով մոտ 285 մլն մարդ է տառապում, կամ մարդկության չորս տոկոսը։ Մոլորակի բնակչության մոտ կեսը կույր է, ո՛չ պահպանողական, ոչ «սովորական» վիրահատական մեթոդները նրանց դեպքում արդյունավետ չեն։ Հնարավորություններն այդքան էլ շատ չեն՝ ցողունային բջիջներ ու իմպլանտատներ

Nano Retina ստարտապը հաջողության է հասել երկրորդ տարբերակում։ NR600 համակարգը երկու մասից է բաղկացած ՝ չիպ, որը տեղադրվում է ցանցաթաղանթի մեջ ու վնասված ֆոտոռեցեպտորների փոխարեն ազդակներ արտադրում, ու անլար ակնոց, որի վրա երեւում է պատկերը։ Վիրահատությունը մեկ ժամից էլ քիչ է տեւում, իսկ ակնոցի վրայի կոճակի օգնությամբ հնարավոր է նաեւ ինքնուրույն փոխել լուսավորությունը։

Կրելի ենթաստամոքսային գեղձ

Երկրորդ տեսակի շաքարախտով աշխարհում տառապում է մոտ վեց մլն մարդ, ու նրանց քանակն աճում է։ Դեղերի բացակայության պատճառով (դա առայժմ անբուժելի հիվանդություն է) նման հիվանդների համար հնարավոր է միայն փոխարինող թերապիա, որի իմաստն է ինսուլինի ամենօրյա ներարկումը։ Կյանքը հեշտացնում են շարժական հաղորդիչներն ու պոմպերը, բայց դրանք առանձին են վաճառվում՝ արդյունքում մարդը կամ ձեռքով է չափում գլյուկոզայի մակարդակը, կամ էլ ինքն է ներարկում անում։

Medtronic ընկերությունը հաղորդիչն ու պոմպը միավորել է MiniMed 670G կոչվող սարքի մեջ։ Սարքը, որը հիշեցնում է ՄՓ3 նվագարկիչ, յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ ավտոմատ կերպով վերլուծում է գլյուկոզայի մակարդակը ու եթե պետք է՝ ինսուլին ներարկում։ Այդ սարքի մանրածախ վաճառքի թույլատվությունն արդեն ստացվել է ՝ շուկայում այն կհայտնվի 2017-ի գարնանը։ Նորույթը կկարողանան գործածել 14 տարեկանից բարձր մարդիկ։

Նեյրոպրոթեզավորում

Մենք այս շարքում առանձնացրել ենք վերջույթների բացակայության կամ կաթվածի դեմ պայքարում գրանցված ձեռքբերումները։

Հիշեցնենք, որ բիոպրոթեզավորման բնագավառում հեղափոխություն է տեղի ունեցել 2014-ին՝ այն ժամանակ ամերիկացին, որը զրկվել էր երկու ձեռքից, առաջին անգամ փորձարկել է «մտքի ուժով» կառավարվող երկու բիոպրոթեզից բաղկացած համակարգը։ Անցած տարի գիտությունը կենտրոնացել է նման տեխնոլոգիաների կատարելագործման վրա։

Դրա շնորհիվ ստեղծվել է միանգամից մի քանի նեյրոպրոթեզավորման համակարգեր։ Առաջինն ամբողջովին կաթվածահար եղած մարդուն օգնել է բիոնիկ պրոթեզի միջոցով ճշմարտանման զգայունակություն ձեռք բերել։ Երկրորդը ողնաշարի վնասվածքով պրիմատներին վերադարձրել է սեփական ոտքերի շարժունակությունը։ Եվ երրորդը մասնակի կաթվածով մարդկանց ապահովել է ոչ միայն ձեռքերի մոտորիկայով , այլեւ դրա կայունությամբ։

ՄԻԱՎ-ի ու թոքախտի էքսպրես ախտորոշում

Այս տարի մշակվել է USB սարք ՝ արագ ու էժան ախտորոշման համար, որը ՄԻԱՎ-ը որոշում է արյան անալիզով։ Մեկ նմուշի անալիզը «ֆլեշկան» անում է ընդամենը մեկ ակնթարթում։  Սա հատկապես օգտակար է Ռուսաստանում, եվրոպական միակ երկրում, որտեղ այդ հիվանդության համաճարակ է փոթորկում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել