• Latest news

Ընտանիքում առաջնեկներն ավելի հաճախ են հիվանդանում. հետազոտություն

16 հունվարի, 2017  19:58

Ընտանիքում առաջնեկները շատ ավելի հաճախ են հիվանդանում: Ծավալուն հետազոտության հիման վրա այսպիսի եզրակացության են եկել տեխասցի մասնագետները: Հետազոտությամբ պարզվել է, որ առաջնեկ երեխաները ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ եւ սրտային հիվանդություններով:

Առաջնեկներից շատերը տառապում են իրենց ծնողների բարձր պահանջներից, քանի որ հենց նրանց է բաժին ընկնում մարմնավորել ծնողների բոլոր երազանքները, որոնք նրանք այս կամ այն պատճառով չեն կարողացել իրականացնել: Իսկ ահա երեխաների հետ ճիշտ վարվելակերպը հայրիկներն ու մայրիկները դեռեւս չեն յուրացրել: Հետազոտությունը, որն իր տեսակով ամենամեծերից մեկն է, հիմնվել է գրեթե քառորդ դար տեւողությամբ մոտ 400 հազար նորվեգացիների առողջության վերաբերյալ գրառումների վրա:

«Ընդհանուր առմամբ մենք հայտնաբերել ենք, որ առաջնեկները ֆիզիկական մարկերների՝ արյան ճնշման, եռագլիցերիդի, ավելորդ քաշի եւ ճարպակալման տեսակետից այնքան էլ առողջ չեն: Օրինակ՝ հինգերորդ նորածնի համեմատությամբ առաջնեկների շրջանում ճարպակալման հավանականությունը մոտ տոկոսային 5 կետով ավելի բարձր է, իսկ արյան բարձր ճնշում ունենալու հավանականությունը բարձր է 7 տոկոսով: Այսպիսով, անկախ կրթությունից եւ աշխատավարձից՝ առաջնեկները առողջության տեսակետից ոչ մի առավելություն չունեն»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Տեխասի Օսթինի համալսարանի պրոֆեսոր Սանդրա Բլեքը:

Այդուհանդերձ, առաջնեկները օրական մոտ 13 տոկոսով ավելի քիչ են ծխում, քան հինգերորդ նորածինները, նաեւ ավելի են հակված լավ ֆիզիկական եւ հոգեկան առողջության մասին հայտնելուն: Երկրորդ նորածինների շրջանում արյան բարձր ճնշման հավանականությունը մոտ 3 տոկոսով փոքր է, քան առաջնեկների շրջանում: Չնայած առաջնեկները դեռեւս ավելի բարձրահասակ են՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայից ընդամենը 1/8 դյույմով, նրանք ավելորդ քաշ եւ ճարպակալում ունենալու ավելի մեծ հավանականություն ունեն: Երկրորդ նորածինների համեմատությամբ առաջնեկների շրջանում ավելորդ քաշ ունենալու հավանականությունը 4 տոկոսով մեծ է, իսկ ճարպակալման հավանականությունը բարձր է 2 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել