• Latest news

Ժանտախտը կարող է ապագայի կատարյալ կենսաբանական զե՞նք դառնալ

17 հունվարի, 2017  12:39

Ժանտախտը, որը դարեր առաջ ոչնչացրել է Եվրոպայի բնակչության մեկ երրորդին եւ մի շարք լուրջ համաճարակներ առաջացրել բազմաթիվ երկրներում, ամենեւին էլ հեռավոր անցյալում չի մնացել: Ահաբեկիչների ձեռքում այս հիվանդությունը կարող է ապագայի կատարյալ զենք դառնալ, եւ սա ավելի քան հավանական է, հատկապես եթե հաշվի առնենք հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման արագությունը: Թեխասի համալսարանից բժիշկ Ածոկ Չոպրայի կարծիքով՝ դա թույլ չտալու համար հարկավոր է արագացնել ժանտախտի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը:

Մասնագետի պարզաբանմամբ՝ ժանտախտի հարուցիչները հեշտությամբ բազմանում են եւ դեղորայքի հանդեպ կայունություն ձեռք բերում: Եթե ժանտախտի շտամը որպես կենսաբանական զենք օգտագործվի, կարող են միլիոնավոր մարդիկ մահանալ: Եվ, հնարավոր է, աշխարհը բախվի պատմության մեջ ամենալայնածավալ համաճարակին:

Գոյություն ունի ժանտախտի շտամի երեք հիմնական տեսակ՝ թոքային, ավշային եւ սեպտիկ: Այս ամենը հարուցում է Yersinia pestis մանրէն: Ամենատարածված՝ ավշային տեսակը կարելի է գտնել կենդանիների մոտ (լվերի միջոցով դրանք փոխանցվում են մարդուն): Ավշային ժանտախտը սեւ մահ է: Վարակի այս տեսակն էլ 1900 թվականին ԱՄՆ-ում ժանտախտի առաջին բռնկումն է հարուցել (այն ժամանակ վարակված կենդանիներն ԱՄՆ էին հասել Ասիայից): Բայց առավել վտանգավոր է թոքային ժանտախտը. այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ գրեթե 100% դեպքերում մահացու է:

Ժանտախտի բոլոր տեսակներն էլ դյուրին չէ ախտորոշել, քանի որ առաջին ախտանշանները գրիպ կամ մրսածություն են հիշեցնում: Հակաբիոտիկներն էլ կարող են արդյունավետ լինել, եթե ժամանակին նշանակվեն: Խնդիրն այն է, որ ժանտախտի բակտերիայի որոշ շտամեր արդեն հակաբիոտիկների նկատմամբ կայունություն են ցուցաբերում: Բակտերիայի շտամերից մեկն արդեն ցույց է տվել, որ քլորամֆենիկոլ ուժեղ հակաբիոտիկն իրեն սարսափելի չէ:

Այդ պատճառով մասնագետները կոչ են անում շտապել պատվաստանյութի մշակման հարցում: Ներկայում գիտնականները փորձեր են անում կենդանիների մասնակցությամբ, եւ հայտնի է, որ նրանց հաջողվել է որոշակի հաջողություն արձանագրել: Սակայն ժանտախտի դեմ լիարժեք ազդեցիկ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել