• Latest news

Ամերիկացի բժիշկները ռեպրոդուկտիվ տարիքի բոլոր կանանց խորհուրդ են տալիս ֆոլաթթու խմել

17 հունվարի, 2017  18:00

ԱՄՆ կանխարգելման ծառայության թիրախային խումբը (U.S. Preventive Services Task Force) վերարտադրողական տարիքի բոլոր կանանց խորհուրդ է տալիս ամեն օր ֆոլաթթու խմել՝ անկախ այն հանգամանքից, թե պլանավորում են արդյոք նրանք ապագայում մայրանալ, թե ոչ։

JAMA  ամսագրում լույս տեսած նրանց հետազոտությունների համաձայն՝  կանանց մեծ մասը բավարար քանակությամբ ֆոլատներ չի ստանում, որոնց պակասը հղիության ժամանակ պտղի մոտ նյարդային խողովակի դեֆեկտի պատճառ է դառնում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ուղեղի, գանգի եւ ողնաշարի վրա՝ բերելով ծանր հետեւանքների, այդ թվում՝ հաշմանդամության եւ մահվան։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական 0.4-0.8 մգ ֆոլաթթու ընդունել։ Այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն հղիանալ պլանավորող կանանց, այնպես էլ վերարտադրողական տարիքի բոլոր կանանց, քանի որ աշխարհում հղիությունների կեսը չպլանավորված է։

Շեղումներով երեխաներ լույս աշխարհ բերելու ռիսկի նվազեցման վրա ֆոլաթթվի ունեցած դրական ազդեցությունը ստուգելու համար հետազոտություններ են անցկացվել։ Հունգարիայում 5453 կանանց շրջանում 1984-1992 թվականներին անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆոլաթթու չընդունող կանանց շրջանում 6 երեխա զարգացման շեղումներով է ծնվել, իսկ այն ընդունող կանանց մոտ՝ ոչ մի երեխա։ 1992–ին անցկացրած հետազոտության համաձայն՝  ֆոլաթթու ընդունած 3056 կանանց շրջանում միայն մեկի մոտ է շեղումներով երեխա ծնվել, իսկ չընդունողների մոտ՝ 9 երեխա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել