• Latest news

Հայաստանում 2 տարում շաքարախտի, հիպերտոնիայի եւ արգանդի վզիկի քաղցկեղի 910 հազար սքրինինգային հետազոտություններ են կատարվել

18 հունվարի, 2017  18:38

2015 թվականի սկզբից «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն» ծրագրի շրջանակներում, որն անցկացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանում կատարվել են շաքարախտի, հիպերտոնիայի եւ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման 910 հազար սքրինինգային հետազոտություններ: Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության ոլորտի ծրագրերի իրականացման գրասենյակից Երվանդ Էլիբեկյանը:

Ծրագրի շրջանակներում կատարվել է շաքարախտի 330 հազար հետազոտություն, 468 հազար հիվանդների ճնշումն են չափել, իսկ 112 հազար կանայք բջջաբանական Պապանիկոլաուի թեստ են հանձնել:

Մարդկանց 7 տոկոսի մոտ, որոնք արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշման անալիզ են հանձնել, շաքարախտ է հայտնաբերվել: Ամենամեծ թվով դիաբետիկները Տավուշի մարզում են, իսկ ամենից քիչ՝ Սյունիքում եւ Լոռիում:

Երվանդ Էլիբեկյանը նշեց, որ դիաբետիկների 25 տոկոսը տեղյակ չէ, որ հիվանդ է, ուստի սքրինինգային հետազոտությունները օգնում են շաքարախտը հայտնաբերել այդ մարդկանց շրջանում, ժամանակին սկսել բուժումը, ինչը կօգնի խուսափել հաշմանդամությունից եւ շաքարախտի հետ կապված այլ բարդություններից:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում գրանցված է շաքարախտով 78 հազար հիվանդ: 2015 թվականին երկրում ախտորոշվել է հիվանդության մոտ 7800 նոր դեպք: Տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող շաքարախտով հիվանդների թիվը միջինում 5000-ով աճում է:

Ինչ վերաբերում է հիպերտոնիային, այն հայտնաբերվել է սքրինինգային հետազոտության ենթարկված հիվանդների 8 տոկոսի մոտ: Ամենամեծ թվով հիպերտոնիկները Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում են, իսկ ամենաքիչ թվով՝ Երեւանում եւ Լոռիում:

Հիշեցնենք, որ ոչ ինֆեկցիոն հիվանդություններն այսօր աշխարհում մահացության թիվ 1 պատճառն են, իսկ հիպերտոնիան եւ շաքարախտը առավել նշանակալի գործոններ են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականության համար, որոնց հետեւանքով ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն» ծրագրի շրջանակներում 2015-ի հունվարից Հայաստանի 35-ից մինչեւ 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց պոլիկլինիկաներում  կամ ամբուլատորիաներում հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ անցնել, իսկ 30-ից մինչեւ 60 տարեկան կանայք՝ արգանդի վզիկի: Ծրագիրը երեք տարով է եւ կավարտվի 2017 թվականի դեկտեմբերի վերջին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է