• Latest news

Մաշկի քաղցկեղի դեմ քսուքը 5 շան մահվան պատճառ է դարձել

19 հունվարի, 2017  13:13

Մաշկի քաղցկեղի կանխարգելման եւ բուժման համար նախատեսված քսուքը պատահաբար ուտելու հետեւանքով հինգ շուն է սատկել: Այս մասին հաղորդում է ամերիկյան Food And Drug Administration-ը (FDA):

Fluorouracil ազդող նյութը պարունակող քսուքը վաճառվում է Carac, Efudex and Fluoroplex բրենդային անուններով։ FDA–ի մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք վտանգավոր են ընտանի կենդանիների համար, ուստի պետք է նրանցից հեռու պահել։

FDA–ի զեկույցի համաձայն՝ դեպքը պատահել է մի շան հետ, որը սկսել էր խաղալ քսուքի տարայով եւ ճանկերով պատահաբար վնասել այն։ 2 ժամ անց շան մոտ սրտխառնոց, նոպաներ էին սկսվել, իսկ 12 ժամ անց նա մահացել էր։ Մեկ այլ դեպքում շունը գտել էր տարան, սեղմել թաթով եւ կերել պարունակությունը։ Տերերն անմիջապես դիմել էի անասնաբույժի, սակայն շանը փրկել չէր հաջողվել։

Կատուների վնասվելու մասին տեղեկություններ չկան, սակայն նրանց համար քսուքը հավանաբար նույնքան վտանգավոր է։ Եթե տերը մաշկի պատի այդ քսուքով, հետո շոյի կենդանուն, իսկ վերջինս էլ լիզի իրեն, քսուքը կարող է հայտնվել նրա ստամոքսում եւ լուրջ խնդիրներ առաջ բերել։

Ընտանի կենդանիների տերերին մասնագետները զգուշացնում են.

• Ազատվել ցանկացած դեղի ցանկացած մնացորդից, հատկապես ձեռքերի վրա։

• Անմիջապես դիմել անասնաբույժի, եթե կենդանին իր համար չնախատեսված ինչ-որ դեղ է կերել։

• Անմիջապես դիմել անասնաբույժին, եթե կենդանու մոտ սրտխառնոց, նոպաներ կամ այլ տարօրինակ նախանշաններ են երեւում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել