• Latest news

Պատանեկան տարիքում ալկոհոլն ազդում է ուղեղի աշխատանքի վրա

21 հունվարի, 2017  13:33

Պատանեկության տարիներին ալկոհոլային խմիչքների չարաշահումը փոխում է ուղեղի աշխատանքը. երկարաժամկետ հեռանկարում ալկոհոլն ազդում է ուղեղի գործառույթների վրա: Նման եզրահանգման են եկել University of Eastern Finland-ից մասնագետները:

Նրանց հետազոտությանն ալկոհոլային խմիչքները չարաշահած 27 դեռահաս է մասնակցել, ինչպես նաեւ նույն տարիքի ու սեռի, նույն կրթական մակարդակով 25 մարդ, որոնք գրեթե ալկոհոլ չեն օգտագործել: Հետազոտության մեկնարկին կամավորները 13-18 տարեկան են եղել:

Հետազոտողներն ուսումնասիրել են երիտասարդների ուղեղի ակտիվությունը, երբ նրանք 23-28 տարեկան են եղել: Գիտնականներն ԷԷԳ եւ տրանսկրանիալ մագնիսական խթանիչ են (ՏՄԽ) օգտագործել եւ հետեւել, թե պատանիները գլխուղեղի կեղեւի տարբեր հատվածներն ինչպես են արձագանքել խթանմանը: Մասնագետներին նաեւ հետաքրքրել են տարբեր հատվածների միջեւ ֆունկցիոնալ կապերը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պատանեկան տարիքում ալկոհոլի չարաշահումը կապված է 23-28 տարեկանում ուղեղի ֆունկցիոնալ կապերի փոփոխության հետ: Դրանք առկա են եղել այն մասնակիցների մոտ, որոնք չարաշահել են ալկոհոլը, բայց չեն համապատասխանել ալկոհոլային կախվածության ախտորոշիչ չափանիշներին:

Գիտնականների կարծիքով՝ հարկավոր է վերանայել պատանեկան տարիքում ալկոհոլի չարաշահման չափանիշները, քանի որ այդ տարիքում ալկոհոլը, ամենայն հավանականությամբ, ավելի վնասակար է, քան մինչեւ հիմա էր համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել