• Latest news

Կախվածություններ. Ինչպե՞ս են դրանք առաջանում եւ ինչպե՞ս ճանաչել

21 հունվարի, 2017  14:51

Կախվածության տարբեր տեսակներով տառապող մարդկանց թիվը ժամանակակից հասարակության մեջ ավելի ու ավելի է մեծանում: Այսօր շատ է տարածված հոգեմետ նյութերից (այդ թվում՝ ալկոհոլից եւ ծխախոտից), մոլեխաղերից, համակարգչից եւ տեսախաղերից կախվածությունը, նաեւ որոշակի սննդամթերքներից կախվածությունը եւ նույնիսկ հարաբերություններից՝ սիրային կամ ընկերական:

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը ներկայացրեց, թե որոշ մարդկանց մոտ ինչպես ու ինչու է կախվածություն առաջանում եւ ինչպես է հնարավոր այդ խնդիրը ճանաչել քո ու ուրիշների մոտ:

Մասնագետի խոսքով՝ ցանկացած կախվածության հիմքում հոգեբանական խնդիրներ են ընկած, հենց այդ պատճառով է կախվածությունը հեշտ ձեռք բերվում, իսկ դրանցից ազատվելն այդքան դժվար է:

• Եթե խորանանք հոգեմետ նյութերից մարդու կախվածության առաջացման պատճառների մեջ, գրեթե միշտ նրա մոտ կարելի է չլուծված հոգեբանական խնդիրներ հայտնաբերել: Իր խնդիրներից փախչելու փորձ կատարելիս մարդը դիմում է թմրանյութերի, որոնք նրան օգնում են ամեն ինչի մասին մոռանալ՝ հեռանալով մի աշխարհ, որտեղ իրեն լավ է զգում, եւ որտեղ ոչ մի հոգս չկա:

• Մոլեխաղերում մարդիկ սովորաբար իրենց ֆինանսական խնդիրների արագ լուծում են փնտրում: Սկզբում արագ մեծ փողեր վաստակելու ցանկության պատճառով է հենց մարդը խաղասեղանի մոտ հայտնվում: Առաջին հաղթանակները ոգեւորում են, առաջին պարտությունները ազարտ են արթնացնում եւ կորցրածը ետ շահելու ցանկություն: Իսկ արդեն մի քանի հաղթանակներից եւ պարտություններից հետո հեռանալն ու այդ խաղերի մասին մոռանալն անիրատեսորեն դժվար է դառնում:

• Համակարգչային խաղերում եւ վիրտուալ շփումներում եւս մարդիկ առավել հաճախ սեփական խնդիրների եւ ինքնահաստատման լուծում են փնտրում: Խաղային աշխարհը հրաշալի վայր է, որտեղ մարդն իրեն հարմարավետ է զգում, որտեղ նա կարող է հեշտորեն հասնել այն ամենին, ինչ ուզում է եւ իրենից այն անհատը ներկայացնել, որպիսին իրական կյանքում չի կարող լինել: Հատկապես այս պատճառով են տեսախաղերը մարդկանց գրավում, եւ հատկապես այս պատճառով է որոշ մարդկանց մոտ դրանցից կախվածություն առաջանում:

Ինչպե՞ս հասկանալ, որ մարդու մոտ կախվածություն է առաջացել

• Մասնագետի խոսքով՝ եթե մարդը դադարել է հետաքրքրվել այն ամենով, ինչը նրան նախկինում հետաքրքրում էր, դա արդեն մտահոգվելու առիթ է՝ հնարավոր է, որ նա ինչ-որ խնդիրներ ունի:

• Եթե մարդը որեւէ մի զբաղմունքի ավելի շատ ժամանակ, ուշադրություն եւ փող է տրամադրում՝ թողնելով մյուս բոլոր գործերը, դա նույնպես պետք է նրա հարազատների մոտ տագնապ առաջացնի:

 • Եթե մարդը սկսել է նվազագույնի հասցնել իր շրջապատի մարդկանց հետ շփումները, դա եւս կարող է նրա մոտ որոշակի խնդիրների առկայության նշան լինել:

Ի՞նչ անել, եթե ձեզ մոտ կամ մտերիմներից որեւէ մեկի մոտ կախվածություն է առաջացել, որը բացասաբար է ազդում կյանքի որակի վրա:

Մասնագետը նշեց, որ այսպիսի խնդիրը գործնականում անհնար է հաղթահարել առանց կողմնակի օգնության, քանի որ կախվածությունն ինքնաբերաբար չի առաջանում, այլ որոշ չլուծված ներքին խնդիրների եւ վեճերի հետեւանքով: Այդ խնդիրները հասկանալ եւ դրանցից գլուխ հանել կօգնի բարձրորակ հոգեբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել