• Latest news

Ո՞ր դեպքերում վահանաձեւ գեղձի հանգույցները բուժման կարիք ունեն

24 հունվարի, 2017  18:00

Վահանաձեւ գեղձի հանգույցները վահանաձեւ գեղձի հյուսվածքի մեծացման կլոր օջախներ են։ Այսօր նման հանգույցներ են ախտորոշում շատ մարդկանց մոտ, սակայն միշտ չէ, որ դա պետք է բուժել։ Այն մասին, թե որ դեպքերում պետք է բուժել, իսկ երբ՝ ոչ, լրագրողներին պատմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան։

Նրա խոսքով՝ եթե հիվանդի մոտ վահանաձեւ գեղձի ֆունկցիաների խախտում կա, այսինքն՝ հորմոնների ավելցուկ կամ պակաս կա, անհրաժեշտ է բուժել։ Եթե Վահանաձեւ գեղձը անհրաժեշտից շատ հորմոն է արտադրում, հիվանդին կարող են հատուկ բուժում նշանակել, որը ճնշում է ավելորդ հորմոնների արտադրությունը, իսկ եթե քիչ՝ նշանակում են հորմոնալ թերապիա։

Եթե հորմոնալ խախտումներ հիվանդի մոտ չկան, վահանձեւ գեղձի ֆունկցիան խախտված չէ, բուժման անհրաժեշտություն, ամենայն հավանականությամբ, չկա։ Մասնագետը նշեց, որ գեղձի ֆունկցիաների բացակայության դեպքում բուժումն արդյունավետ չէ եւ անիմաստ է, քանի որ եթե բուժման արդյունքում հանգույցը մի փոքրանա, դա առանձնահատուկ նշանակություն չի ունենա եւ ոչ մի կերպ չի անդրադառնա հիվանդի առողջական վիճակի վրա։ Ավելին՝ հիվանդին առանց լուրջ անհրաժեշտության  հորմոնալ բուժում նշանակելը կարող է հետագայում վահանաձեւ գեղձի խանգարումների հանգեցնել։

Վահանաձեւ գեղձի հանգույցները կարող են  նաեւ այլ դեպքերում ուշադրության ու բուժման կարիք ունենալ՝ թերապեւտիկ կամ վիրաբուժական։ Որոշ դեպքերում շատ մեծ հանգույցները հիվանդների խանգարում են շնչել կամ կուլ տալ, այդ դեպքում պետք է հեռացնել։ Բացի այդ, վիրաբուժական բուժում է պահանջվում, եթե այդ հանգույցները չարորակ են։

Սոնոգրաֆիական հետազոտությունը հնարավորություն է տալիս տեսնել հանգույցների չափերը, կառուցվածքը եւ ուրվագծերը։ Եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մասնագետի մոտ չարորակ հանգույցի կասկածներ են առաջանում, որոշում է կայացվում հետագա հետազոտություններ անցկացնել, մասնավորապես բիոպսիա անել։ Մասնագետը նշեց, որ նախկինում բիոպսիա անում էին բոլոր հիվանդներին, որոնց վահանաձեւ գեղձում ավելի քան 1 սմ–անոց հանգույցներ էին գտնում։ Այսօր ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ կարելի է ոչ ինվազիվ հետազոտության ժամանակ հասկանալ, թե պետք է արդյոք բիոպսիա անել։  Եթե բիոպսիան հաստատի, որ հանգույցը չարորակ նորագոյացություն է, կարող է առաջանալ հանգույցը կամ վահանաձեւ գեղձը հեռացնելու անհրաժեշտություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է