• Latest news

Բուժման նոր մեթոդը կօգնի ուղեղի իշեմիկ կաթվածով հիվանդներին

31 հունվարի, 2017  11:25

Joslin Diabetes Center-ի (Բոստոն, ԱՄՆ) հետազոտողները իշեմիկ կաթվածի բուժման նոր մեթոդ են թեստավորում, որով կարելի է անոթներից թրոմբներն ավելի անվտանգ եւ արդյունավետ հեռացնել: Եթե մեթոդի արդյունավետությունն ապացուցվի, այն կարող է նկատելիորեն լավացնել իշեմիկ կաթվածի բուժումը:

Ներկայումս կաթվածը բուժելիս կիրառվում է պլազմոգենի հյուսվածքային ակտիվատոր (tPA), որը թրոմբը տարրալուծում է եւ կարգավորում հիվանդների արյան շրջանառությունը: Սակայն այս մեթոդը մեծացնում է ուղեղի արյունազեղումների եւ այտուցի հավանականությունը: Դրանից բացի, tPA-ն կարելի է ներարկել կաթվածից հետո 3 ժամվա ընթացքում:

Կենտրոնի աշխատակիցները հետազոտել են կաթվածով եւ ուղեղի թրոմբով մկներին: Բուժման համար նրանք օգտագործել են դեղերի համադրություն, որը ներառել է tPA եւ պլազմային կալիկրեինի ինհիբիտոր: Հետազոտողների պնդմամբ՝ նոր մեթոդը ներկայումս գոյություն ունեցողներից ավելի անվտանգ է եւ արդյունավետ: Նման բուժման շնորհիվ ինհիբիտոր չստացած ստուգիչ խմբի համեմատությամբ մկների մոտ արյունազեղումները, այտուցները եւ ուղեղի վնասվածքներն ավելի քիչ են եղել: tPA-ն պլազմային կալիկրեինի վրա ներգործել է արյան մակարդման XII գործոնի շնորհիվ, որը նպաստում է արյան մակարդմանը:

Նոր մեթոդի հետազոտության մասին հաղորդել է Blood ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել