• Latest news

Քաղցկեղի ո՞ր տեսակներն են առավել տարածված կանանց շրջանում Հայաստանում

4 փետրվարի, 2017  13:20

Տարեկան աշխարհում գրանցվում է չարորակ ուռուցքներով հիվանդացության մոտ 6 մլն նոր դեպք, ու այդ հիվանդացությունը տարեցտարի աճում է։ Հայաստանում տարեկան քաղցկեղի մոտ 8500 նոր դեպք է գրանցվում։

Այն մասին, թե քաղցկեղի որ տեսակներն են առավել տարածված Հայաստանում կանանց շրջանում, մեզ պատմել է օնկոգինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը։

1 Կրծքագեղձի քաղցկեղ

Թե աշխարհում, թե Հայաստանում քաղցկեղի՝ կանանց շրջանում ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, հենց դրան է բաժին ընկնում կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի դեպքերի մոտ կեսը։

Օնկոգինեկոլոգը նշեց, որ այսօր կրծքագեղձի քաղցկեղն այլեւս մահացու հիվանդություն չի համարվում, եթե այն ախտորոշվում է վաղ փուլում ՝ կանանց գրեթե 100 տոկոսը բուժվում է։ Ավելին, դեպքերի մեծ մասում, եթե քաղցկեղը բարձիթողի վիճակում չի եղել, կարելի է անել օրգանախնայող վիրահատություններ․ եթե առաջ ուռուցքի հետ միասին հեռացնում էին ամբողջ կուրծքը, ապա հիմա վիրաբույժները հեռացնում են միայն բուն ուռուցքը։

Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերել հնարավոր է միայն մամոգրաֆիկ հետազոտության միջոցով, որը կարող է ցույց տալ նույնիսկ ամենափոքր ուռուցքը, որն անհնար է շոշափել կամ զգալ։

2. Արգանդի վզիկի կամ արգանդի քաղցկեղ

Տարածվածությամբ երկրորդ տեղում է արգանդի վզիկի կամ արգանդի քաղցկեղը։ Հայաստանում այսօր հասանելի է արգանդի վզիկի սքրինինգի հասարակ մեթոդը՝ ՊԱՊ թեստը, որը թույլ է տալիս հիվանդի մոտ հայտնաբերել մարդու պապիլոմայի վիրուսը, որը կարող է հանգեցնել քաղցկեղի այդ տեսակի զարգացմանը։

Վերջին երկու տարիներին «Հիվանդությունների կանխարգելում ու վերահսկողություն» ծրագրի շրջանակու, որը Հայաստանում անցկացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, 112 000 կին հանձնել է ՊԱՊ թեստ, որի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղի 38 նոր դեպք։ Նաեւ հիվանդների 6․4 տոկոսի մոտ հայտնաբերվել է նորմայից շեղում՝ ժամանակին սկսված բուժումը թույլ կտա այդ կանանց խուսափել քաղցկեղի զարգացումից ու շատ այլ խնդիրներից ։

3 Ձվարանների քաղցկեղ

Երրորդ տեղում ձվարանների քաղցկեղն է։ Քաղցկեղի այս տեսակով հիվանդների ապրելիությունը ամենացածրն է, քանի որ այն սովորաբար հայտնաբերում են արդեն 3-4-րդ փուլերում՝ սքրինինգի մեթոդներ քաղցկեղի այս տեսակի համար գոյություն չունեն, եւ հետո՝ այն բավականին երկար ոչ մի ձեւով իրեն չի դրսեւորում։ Սակայն, եթե առաջ հիվանդների մեծ մասը մահանում էր ախտորոշումից հետո մեկ տարվա ընթացքում, ապա հիմա ժամանակակից բուժման շնորհիվ հիմնականում հնարավոր է լինում ապահովել 5 տարվա ապրելիություն։

Նշենք, որ Հայաստանում տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակը թոքերի քաղցկեղն է։ Այն ամենաբարձր մահացությունն ունի, քանի որ որպես կանոն հայտնաբերվում է շատ ուշ, երբ բուժումն արդեն քիչ բան կարող է փոխել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է