• Latest news

Արյան մեջ գլյուկոզայի քանակը պայմանավորված է միտոխոնդրիայի չափով. հետազոտություն

18 փետրվարի, 2017  15:49

Ուղեղի բջիջներում միտոխոնդրիաների չափերի փոփոխությունները հսկայական դեր են կատարում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման հարցում, ավելին, հենց միտոխոնդրիաների չափերից է կախված գլյուկոզայի մակարդակը։ Այս մասին հայտնել են Yale University School of Medicine-ի գիտնականները։

Միտոխոնդրիաները բջիջների «էներգետիկ կայաններն» են։ Մասնագետները մկների մոտ ուսումնասիրել են DRP1 սպեցիֆիկ միտոխոնդրիալ սպիտակուցը, որը չի եղել կամ էլ տարբեր քանակություններով է եղել գյխուղեղի բջիջներում, որոնք հետեւում են արյան մեջ շաքարի մակարդակին։ Հետազոտողները նկատել են, որ միտոխոնդրիաների չափն ու ձեւը փոխվում էին DRP1–ի ազդեցության տակ՝ կախված նրանից, մկները քաղցած էին, թե ոչ։

DRP1-ի ցածր ակտիվությամբ նեյրոններն ավելի զգայուն էին արյան մեջ գլյուկոզայի խտության փոփոխություններին։ Նյարդային բջիջները գործարկում էին հիպոգլիկեմիայի նկատմամբ հակականոնակարգիչ աձագանք։ Շաքարի ցածր մակարդակի դեպքում ուղեղը ազդանշաններ էր ուղարկում տարբեր օրգանների, որպեսզի սկսի ավելի շատ գլյուկոզա արտադրել։ Գիտնականների խոսքով, տվյալ մեխանիզմի խանգարումը կարող է հանգեցնել ավտոնոմ կանոնակարգման խանգարման, որը կապակցված է հիպոգլիկեմիայի հետ։

Գիտնականների կարծիքով, այդ մեխանիզմների հետագա ուսումնասիրությունը կարող է օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է օրգանիզմը կանոնակարգում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու շաքարախտով տառապողների համար մշակել բուժման ավելի արդյունավետ մեթոդներ, որոնք թույլ են տալիս խուսափել հիպոգլիկեմիայից ու այլ բարդացումներից։

Արյան մեջ շաքարի նորմալ խտության պահպանումը շատ կարեւոր է 1-ին ու 2-րդ տիպի շաքարախտ ունեցողների համար։ Գլյուկոզայի ցածր մակարդակը, ինչպես մասնագետներն են նշում, նույնքան վտանգավոր է, որքան դրա բարձր մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է