• Latest news

Երեխաների առողջությունը կախված է ծնողների առողջությունից, այլ ոչ թե նրանց ազգությունից. գենետիկ

18 փետրվարի, 2017  21:54

Այսօր մեծ թվով առասպելներ են պտտվում խառնամուսնություններից ծնված երեխաների առողջության մասին. մեկն ասում է, որ այդպիսի երեխաներն ավելի առողջ եւ ամրակազմ են նրանցից, ում ծնողները մեկ ազգի ներկայացուցիչ են, մյուսներն ասում են, որ այս երեխաները, հակառակը, ավելի թույլ եւ անառողջ են լինում: Այս բոլոր առասպելները, սակայն, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, պնդում է գենետիկ Դավիթ Բաբիկյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում գենետիկը նշեց, որ խառնամուսնությունները չեն կարող եւ չպետք է դիտարկվեն որպես ժառանգական հիվանդություններից պաշտպանվելու միջոց:

Որոշ ժառանգական հիվանդություններ բավական հաճախ են հանդիպում մի ազգի ներկայացուցիչների շրջանում, բայց հազվադեպ՝ մյուսների շրջանում: Օրինակ՝ հայերի, ինչպես նաեւ որոշ այլ ազգերի շրջանում տարածված է պարբերական հիվանդությունը: Եթե այդ հիվանդությունը կրողն ամուսանանում է մի ազգի ներկայացուցչի հետ, որի շրջանում այն տարածված չէ, հավանականությունը, որ նրանց երեխան այս հիվանդությամբ կծնվի, ավելի փոքր է, քան եթե նա ամուսնանա այն ազգի ներկայացուցչի հետ, որի շրջանում հիվանդությունը լայնորեն տարածված է: Սակայն դա չի նշանակում, որ եթե հայն ամուսնանում է այլ ազգի ներկայացուցչի հետ, նրանց երեխայի մոտ հաստատապես չի լինի պարբերական հիվանդություն կամ որեւէ այլ ժառանգական կամ գենետիկ հիվանդություն:

Մասնագետը նշեց, թե չարժե մոռանալ, որ չկա այնպիսի ազգ կամ էթնիկ խումբ, որի շրջանում բացակայեն գենետիկ կամ ժառանգական հիվանդությունները: Իսկ դա նշանակում է, որ այսպիսի հիվանդություններից ոչ մեկն ապահովագրված չէ. միշտ առկա է որոշակի հավանականություն, որ երեխայի մոտ կարող են լինել գենետիկ հիվանդություններ՝ անկախ նրա ծնողների ազգությունից:

Կարծիքը, թե իբր խառնամուսնություններից ծնված երեխաները ավելի թույլ առողջություն եւ ավելի «խոցելի» գեներ ունեն՝ մասնագետը նույն պատճառով հիմնավորված չի համարում:

«Խառնամուսնությունները չեն կարող դիտարկվել որպես ժառանգական հիվանդությունների հետ կապված խնդիրների լուծման միջոց: Մարդու երեխաների առողջությունը կախված չէ նրա կամ նրա զուգընկերոջ էթնիկ պատկանելությունից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է