• Latest news

Ճիշտ բուժում ստացող շիզոֆրենիայով հիվանդը վտանգավոր չէ հասարակության համար․ մասնագետ

18 փետրվարի, 2017  13:32

Ժամանակակից հայկական հասարակությունը բավականին բացասական վերաբերմունք ունի շիզոֆրենիայով ու այլ հոգեկան խանգարումներով հիվանդների նկատմամբ՝ նրանց համարելով անկանխատեսելի ու վտանգավոր։ Այս տեսակետը, սակայն չի համապատասխանում իրականությանը, հավաստիացնում է հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։ Նրա խոսքով շիզոֆրենիայով կամ էլ պսիխոզով հիվանդը, որը ճիշտ բուժում է ստանում, վտանգ չի ներկայացնում հասարակության համար։

Եթե շիզոֆրենիայով հիվանդը ստացել է ճիշտ բուժում ու անցել ռեաբիլիտացիա, նա կարող է ինտեգրվել հասարակությանը, աշխատել ու ապրել նորմալ կյանքով, վտանգ չներկայացնելով ոչ իր , ոչ էլ ուրիշների համար։

«Լեինգը լավ խոսք ունի «Ռմբակոծիչի կատարելապես առողջ օդաչուն կարող է մարդկության համար ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան այն շիզոֆրենիկը, որը տառապում է մոլուցքով՝ իբրեւ իր ներսում ռումբ կա»,- նշել է հոգեբանը։

Լիլիթ Բաղդասարյանի խոսքով, վերջերս Սպիտակում բացվել է Հայաստանի առաջին «խնամքի տունը», որտեղ հոգեկան խանգարումներով մարդիկ ապրում են սովորական՝ տուն այլ ոչ թե հիվանդանոց հիշեցնող պայմաններում։ Ի տարբերություն Վարդենիսի տուն- ինտերնատի, որտեղ կա 450 հիվանդ, Սպիտակի տանը ընդամենը 16 մարդ է ապրում։ Տունը քաղաքի կենտրոնու մ է գտնվում, այն մեկուսացած չէ ու բաց է բոլորի համար;

Հոգեբանի կարծիքով սպիտակյան խնամքի տան նման հաստատությունները ամբողջովին փոխում են հասարակության վերաբերմունքը հոգեկան խանգարումներով հիվանդների նկատմամբ։ Ունենալով ազատ մուտք այդ հաստատություն՝ մարդիկ հնարավորություն են ստանում շփվել այդ հիվանդների հետ ու տեսնել, որ նրանք վտանգավոր չեն։ Հիվանդների շրջանում կան մաթեմատիկոս, շախմատիստ, որոնց մոտ նույնիսկ դասերի են հաճախում սպիտակցի այն երեխաները, որոնք ուզում են շախմատ խաղալ սովորել կամ հմտանալ մաթեմատիկայում։ Հիվանդներն իրենք, ունենալով արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորություն, չեն կորցնում սոցիալիզացիայի հմտությունները ու բուժման կուրսից հետո նրանց համար շատ ավելի հեշտ կլինի վերադառնալ սովորական կյանքին ու գտնել իրենց տեղը հասարակությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել