• Latest news

Ջրի մեջ В3 վիտամին ավելացնելը կարող է պաշտպանել գլաուկոմայից

22 փետրվարի, 2017  13:07

The Jackson Laboratory in Bar Harbor-ի աշխատակիցները կոչ են անում խմելու ջրին ավելացնել վիտամին В3։ Այս պրակտիկան, նրանց խոսքեով, կարող է գլաուկոմայից փրկել շատ մարդկանց։

Մկների վրա իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ վիտամին В3–ի ավելացումը ջրի մեջ թույլ է տալիս զգալիորեն երկարաձգել առողջ տեսողության շրջանը՝ իջեցնելով ծերունական գլաուկոմայի առաջացման հավանականությունը։ Հետազոտության հեղինակաների կարծիքով, դա կարող է իր արժեքով հասանելի եւ աչքի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ մեթոդ մեծահասակ մարդկանց համար, ովքեր ներկայումս այդ նպատակներով օգտվում են աչքի կաթիլներից։

Գիտնականները ավելացրել են վիտամին В3 գեենետիկորեն գլաուկոմայի զարգացման հակված մկների խմելու ջրի մեջ։ Պարզվում է, որ այդ ջուրը պահպանել է նրանց աչքի առողջությունը ավելի երկար ժամանակով՝ ապահովելով նկատելի պաշտպանություն գլաուկոմայից՝ սովորական ջուր ստացած կրծողների համեմատ։ Ըստ գիտնականների, վիտամինը պահպանել է աչքի բջիջների առողջությունը՝ ապահովելով նրանց նյութափոխանակության մակարդակը։ Հետեւաբար, նույնիսկ եթե աչքերի ճնշման մակարդակը աճել է, այդ վիտամինն օգտագործած մկների օրգանիզմը ավելի լավ է հակազդել այդ վտանգավոր փոփոխությանը։

Գիտնականները նաեւ բացահայտել են, որ եթե գենետիկ մակարդակում ազդեցություն լինի ուղեղի բջիջներին էներգիա տվող էնզիմի վրա, հնարավոր կլինի կանխել գլաուկոման։ Ի տարբերություն կաթիլների կամ տարբեր սրսկումների, բավական կլինի գենային թերապիայի միայն մեկ պրոցեդուրան։

Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում գլաուկոմայով տառապում է շուրջ 80 միլիոն մարդ։ Պացիենտների մեծամասնությունը ստիպված է հույսը դնել աչքի կաթիլների վրա, չնայած դրանք ունենում են ոչ ցանկալի կողմնակի ազդեցություն եւ բոլորին չէ, որ համապատասխանում են։ Գլաուկոման զարգանում է ներակնային ճնշման բարձրացման հետեւանքվ, որը սպառնում է տեսողական նյարդերի վնասմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել