• Latest news

Ինչո՞ւ են որոշ բակտերիաներ կայուն բարձր ջերմաստիճանի հանդեպ

25 փետրվարի, 2017  10:56

Ինչու մարդը չի կարող դիմանալ 44 աստիճանից բարձր ջերմաստիճանին, իսկ վտանգավոր բակտերիաներից շատերը կարող են։ Այս հարցը հետաքրքրել է ETH Zürich հետազոտական ինստիտուտի գիտնականներին՝ Պաոլա Պիկոտիի ղեկավարությամբ ու այդ հարցի պատասխանը գտնելը շատ կարեւոր է, քանի որ եթե բակտերիան կայուն է ջերմաստիճանի հանդեպ, օրգանիզմը չի կարող դրա դեմ պայքարել մարմնի ջերմաստիճանի բարձրացման միջոցով։

Շվեյցարացի գիտնականները վերլուծել են 8000 տարատեսակ սպիտակուցների արձագանքը ջերմաստիճանը մնչեւ 76°C բարձրացնելուն ու հանգել հետաքրքիր եզրակացությունների։ Պարզվել է, որ ոչ բոլոր սպիտակուցներն են դիմանում բարձր ջերմաստիճանին։ Առավել ջերմազգայուն ու քայքայման հակված սպիտակուցները իրականոււմ իրենց հատկանիշներով ամենաճկուն սպիտակուցներն են, դրանք բջիջի մեջ բազմաթիվ տարատեսակ ֆունկցիաներ են կատարում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ջերմաստիճանի աստիճանական բարձրացման դեպքում սկզբում քայքայվում է սպիտակուցների փոքր քանակություն, որոնք սակայն, առանցքային նշանակություն ունեն բակտերիաների կյանքի համար։ Քանի որ դրանց ֆունկցիաները չեն կոմպենսացվում՝ տեղի է ունենում բակտերիայի կործանում։

Իսկ բակտերիայի կենդանի բջիջի բազմաթիվ այլ՝ նվազ կարեւոր սպիտակուցներ իրականում ջերմակայուն են ։ Escherichia coli -ի նման բակտերիաների ջերմակայունության պատճառն այն է , որ դրանք ունակ են ջերմակայուն դարձնել նույնիսկ ճկուն, բազմաֆունկցիոնալ սպիտակուցները, որոնք արագ քայքայվում են բարձր ջերմաստիճաններից։ Այդ նպատակով տվյալ միկրոօրգանիզմներն արտադրում են հատուկ նյութեր՝ օրինակ էթանոլ։ Դա թույլ է տալիս բակտերիաներին անցավ դիմանալ մինչեւ 70 աստիճան ջերմաստիճանի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է