• Latest news

Հալվե աճեցնող հայ ջերմոցապանին գնորդներ են պետք՝ այսօր առաջարկը գերազանցում է պահանջարկը

27 փետրվարի, 2017  22:16

Հայ ջերմոցապան Կարապետ Ավագյանը, որը դեղագործական հալվե է աճեցնում, իր արտադրանքն իրացնելու խնդրին է բախվել։ «Առողջապահություն ու դեղագործություն 2017» ցուցահանդեսի շրջանակում NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանել է, որ ավելի շատ հալվե է աճեցնում, քան կարող է սպառել Հայաստանի դեղագործական ոլորտը։

Կարապետ Ավագյանը փորձել է կապեր հաստատել Հայաստանի սահմաններից դուրս, բայց առայժմ դա այնքան էլ լավ չի ստացվում։ Մինչդեռ հալվեի լավ պահանջարկ կա Ռուսաստանում, նաեւ արեւմտյան երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլն։

«Այս պահին մենք իրացման խնդիր ունենք, այսինքն իրացումն ավելի վատ է ընթանում, քան մենք ծրագրում էինք։ Հնարավոր է խնդիրը վատ մարկետինգն է։ Բայց ես ջերմոցապան եմ, ես բույս եմ աճեցնում, իսկ այն վաճառելը, հավանաբար պետք է միջնորդ ընկերության գործը լինի»,- ասել է նա։

Կարապետ Ավագյանը նշեց, որ հալվեն հումք է դեղամիջոցային ու կոսմետիկ արտադրանքի համար։ Դրանից պատրաստում են յուղ, հյութ, նաեւ ներարկման դեղամիջոց։ «Մենք պայմանագիր ունենք դեղագործական ընկերությունների հետ, որոնք հալվե են արտադրում ներարկումների համար։ Այն հիմնականում իմունիտետի բարձրացման համար է գործածվում։ Պոպուլյար է դառնում նաեւ հալվեի հյութը, որը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, նաեւ օրգանիզմը մաքրելու համար։ Հալվեն ունի նաեւ հակաբորբոքային հատկություններ, լավացնում է մաշկի վիճակը, պարունակում B խմբի վիտամիններ»,- պատմել է ջերմոցապանը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է