• Latest news

Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում «Նաիրի» ԲԿ Աչքի կլինիկայում (ֆոտո)

1 մարտի, 2017  17:32

Ցանցաթաղանթի պաթոլոգիաներ կարող են ի հայտ գալ տարբեր ընդհանուր եւ համակարգային հիվանդությունների դեպքում՝ հիպերտոնիկ հիվանդության, շաքարային դիաբետի,  երիկամների եւ մակերիկամների հիվանդությունների , ինչպես նաեւ աչքերի եւ գանգուղեղային վնասվածքների, ուռուցքային հիվանդությունների դեպքում: Որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ եւ այլն) նույնպես կարող են  ցանցաթաղանթի հիվանդության  բարդություն առաջացնել:

Ցանցաթաղաթի հիմնական հիվանդություններն են. հիպերտոնիկ ռետինոպաթիա, ցանցաթաղանթի ուռուցք,  ցանցաթաղանթի անգիոպաթիա, ցանցաթաղանթի շերտավորում, դիաբետիկ ռետինոպաթիա,  պատռվածք եւ մակուլոդիստրոֆիա:

Ցանցաթաղանթի պաթոլոգիայի զարգացման հիմնական «ռիսկային խմբերում» են.

  • Միջին եւ բարձր աստիճանի կարճատեսություն ունեցող մարդիկ,
  • Հղի կանայք,
  • Շաքարային դիաբետով տառապող անձինք:

Ցանցաթաղանթի կառուցվածքում ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել աչքի աշխատանքի փոփոխության եւ տեսողության վատացման:

Վաղ փուլում այդ հիվանդությունները, որպես կանոն, աննկատ են զարգանում, եւ դրանք հնարավոր է հայտնաբերել միայն լիարժեք հետազոտության դեպքում:

«Նաիրի» ԲԿ Աչքի կլինիկայում ցանցաթաղանթի պաթոլոգիայի ժամանակակից եւ բարձրորակ  ախտորոշման համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտոտությունները՝   նոր տեխնոլոգիաների եւ սարքավորումների օգտագործմամբ եւ  հաջորդող բուժումով:

Ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշման հիմքը վիզոմետրիան է  (տեսողության սրության հետազոտումը), ինչպես նաեւ ցանցաթաղանթի ստուգումը հատուկ ֆունդուս-լինզաների օգնությամբ:

Համակարգչային տոմոգրաֆիայով  (ОКТ) հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիական պրոցեսները ամենավաղ փուլերում, երբ փոփոխությունները դեռ տեսանելի չեն բժշկի համար:

Անհրաժեշտության դեպքում  հիվանդը ֆլոուրեսցենտային անգիոգրաֆիա կարող է անցնել, հետազոտություն,  որը թույլ կտա որոշել  ցանցաթաղանթի  վնասվածության տեսանելի եւ ոչ տեսանելի  օջախի իրական չափերը, որոշել հիվանդի օպտիմալ բուժման եւ հսկողության տակտիկան: 

Ցանցաթաղանթի  ФАГ (աչքի հատակի ֆլյուռոանգիգրաֆիա)  անցկացվում է .

  • Շաքարային դիաբետի դեպքում ՝  աչքի բարձր սրության պարագայում թաքնված փոփոխությունների  վաղ ախտորոշման համար,
  • Տարիքային մակուլոդեգեներացիայի դեպքում  (թաքնված նեովասկուլյարիզացիայի  որոշման համար),
  • Աչքի անոթային թաղանթի ուռուցքների դեպքում՝ բարորակ եւ չարորակ պրոցեսների  տարբերկման համար,
  • Ցանցաթաղանթի արյան մատակարարման խախտումների դեպքում (ցանցաթաղանթի կենտրանական երակի եւ նրա ճյուղավորումների թրոմբոզ, օկլյուզիա),
  • Կենտրոնական խորիոռետինիտի (ցանցաբորբ) դեպքում՝ ֆիլտրացիայի կետի հայտնաբերման  եւ լազերային բուժման տակտիկայի որոշման  համար։

Տարբեր ծագման մակուլոպաթիայի ախտորոշման համար «Նաիրի» ԲԿ Աչքի կլինիկայում  իրականացվում է .

  • Աչքի հատակի ֆլյուռոանգիագրաֆիա,
  • Աչքի հատակի ֆոտո, աուտոֆլյուորեսցենցիա  (Zeiss Ֆունդուս խցիկ),
  • Ցանցաթաղանթի  շերտերի վիզուալիզացիա  (ОКТ ),
  • Աչքի խնձորակի սոնոգրաֆիա  (B-scan),
  • Աչքի երկարության  որոշում  (А-scan):

Առավել մանրամասն տեղեկությունների  կամ գրանցման համար զանգահարեք  093091109, 091432398 հեռախոսահամարներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է