• Latest news

2015 թվականից Stent for Life ծրագրի շրջանակներում անհետաձգելի ստենտավորում է կատարվել 3 հազար հիվանդի

10 մարտի, 2017  16:01

2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ այսօր Stent for Life ծրագրի շրջանակներում պետության հաշվին կատարվել է 3 հազար հիվանդի անհետաձգելի ստենտավորում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայության ղեկավար Համլետ Հայրապետյանը: Այս ծրագրի իրականացման համար ամեն տարի 3 մլրդ դրամ է հատկացվում:

Հայաստանում ծրագրին ներգրավված են 10 կլինիկաներ՝ 8 կլինիկա Երեւանում, մեկական կլինիկա՝ Գյումրիում եւ Գորիսում: Համլետ Հայրապետյանի խոսքով՝ սա բավական խիտ ցանց է, եւ մեկ կենտրոն ունենալով հյուսիսում, մեկը՝ հարավում, իսկ  մյուսները՝ մայրաքաղաքում, հանգիստ կարելի է սրտի կաթվածով հիվանդների կլինիկա տեղափոխությունն ապահովել 1-2 ժամում:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում մահացության հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են՝ մահվան դեպքերի գրեթե կեսը այս հիվանդություններին է բաժին ընկնում: Բարձր է նաեւ հաշմանդամ դառնալու աստիճանը: Հետեւաբար՝ այս հիվանդությունների կանխարգելումը եւ բուժումը ոչ միայն բժշկական, այլ նաեւ սոցիալական նշանակություն ունի:

Դրա հետ մեկտեղ, 2015 թվականից իրականացվող պետական ծրագիրը բարելավել է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց կյանքի որակը եւ բուժծառայությունների հասանելիությունը եւ դրանով իսկ նպաստել է սրտի սուր կաթվածից մահացության ցուցանիշների կրճատմանը: Ստենտավորված հիվանդների շրջանում մահացությունը կազմում է 3-4 տոկոս, որը համապատասխանում է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշներին: Սակայն այն չի կարող անդրադառնալ հիվանդացության ցուցանիշների վրա: Հիվանդացության կրճատման համար անհրաժեշտ են կանխարգելող լուրջ միջոցառումներ, որպեսզի չեզոքացվեն եւ նվազագույնի հասցվեն վտանգի գործոնները՝ ծխելը, հիպոդինամիան, ոչ առողջ սննդակարգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել