• Latest news

Գլաուկոմայի լազերային վիրաբուժություն՝ «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

14 մարտի, 2017  23:52

Գլաուկոմայի լազերային վիրաբուժությունն ուղղված է աչքում ներակնային հեղուկի արտահոսքի ճանապարհին առաջացող ներակնային բլոկների հեռացմանը:

Գլաուկոմայի լազերային բուժումը յուրահատուկ մեթոդ է, որի դեպքում լազերը կատարում է «լազերային ասեղի» կամ «լազերային նշտարի» դերը, որի օգնությամբ կարելի է աչքի դրենավորման համակարգի կառուցվածքների վիրահատություններ կատարել՝ չբացելով ակնախնձորը, այսինքն՝ առանց աչքի պատի կտրվածք կատարելու: Գլաուկոմայի լազերային բուժումը վաղուց ի վեր ամբողջ աշխարհում խորհուրդ է տրվում որպես գլաուկոմայի բուժման ավելի ոչ ցավոտ եւ արդյունավետ մեթոդ:

Լազերային վիրահատության բազմաթիվ տեսակներ են առաջարկվում, որոնցից ավելի տարածում են ստացել լազերային իրիդոտոմիան (իրիդեկտոմիա) եւ լազերային տրաբեկուլոպլաստիկան:

Լազերային իրիդոտոմիայի դեպքում ծիածանաթաղանթում փոքրիկ անցք է բացվում:

Լազերային տրաբեկուլոպլաստիկան գլաուկոմայի բացանկյունային լազերային բուժման հիմնական մեթոդն է: Տրաբեկուլոպլաստիկայի էությունը շլեմյան խողովակի պրոյեկցիայում տրաբեկուլայի գոտու վրա լազերային ճառագայթման ազդեցությունն է:

Գլաուկոմայի լազերով բուժման առավելությունները.

  • բնական ճանապարհներով աչքից ներակնային հեղուկի արտահոսքի վերականգնում;
  • վիրահատությունը ընդհանուր անզգայացում չի պահանջում, կատարվում է տեղային անզգայացմամբ (բավական են ցավազրկող կաթիլները);
  • գլաուկոմայի լազերային բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում;
  • բուժման ցածր արժեք;
  • մեթոդի ոչ ինվազիվ լինելը, ինչը նպաստում է բարդացումների ցածր հավանականությանը;
  • գլաուկոմայի ավանդական վիրաբուժական բարդացումների բացակայություն;
  • վերականգնողական նվազագույն ժամանակաշրջան:

Գլաուկոմայի դեղորայքային հիպոտենզիվ բուժման անարդյունավետության դեպքում լազերով բուժումը մեծ թվով հիվանդների թույլ է տվել պահպանել տեսողությունը, խուսափել վիրաբուժական հակագլաուկոմատոզային վիրահատությունից, նրանց վերադարձնել լիարժեք կյանքով ապրելու:

«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում գլաուկոմայի լազերային վիրաբուժության համար օգտագործվում են առաջավոր սարքավորումներ՝ բուժման միջազգային ստանդարտներին համապատասխանող արդյունքներով:

Խորհրդատվություն ստանալու եւ ընդունելության համար գրանցվելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093091109, 091990091, 099207200:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել