• Latest news

2017 թվականին MIT տարբերակով երեք բժշկական առաջընթաց տեխնոլոգիաներ

16 մարտի, 2017  10:45

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (Massachusetts Institute of Technology) հրապարակել է ամենատպավորիչ տեխնոլոգիաների ամենամյա ցուցակը, որոնք կարող են աշխարհը փոխել արդեն մոտ ժամանակներում: Զանազան ոլորտներում տասնյակ տարբեր հայտնագործություններից երեքը վերաբերում են առողջապահությանը.

Կաթվածը շտկելի կդառնա

Արդեն 10-15 տարի հետո կաթվածահարված մարդիկ վերստին շարժվելու հնարավորություն կստանան: Լոզանի (École Polytechnique Fédérale de Lausanne, Շվեյցարիա) Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները իմպլանտացվող էլեկտրոդների միջոցով, որոնք խթանում են գլխուղեղի կեղեւի շարժողական հատվածը, ստիպել են կապիկի կաթվածահարված վերջույթին շարժվել, որի մեջ նույնպես էլեկտրոդներ էին ակտիվացվել: Ուղեղը եւ վերջույթը հաղորդակցվել են անլար կապի օգնությամբ, որը, փաստորեն, փոխարինել է վնասված նյարդերին:

Գիտնականներն աշխատում են «նյարդային շունտ» ստեղծելու ուղղությամբ՝ անլար տեխնոլոգիաների օգտագործմամբ «վնասվածքը շրջանցելու» հնարավորություն, որոնց շնորհիվ ուղեղի ազդակները փոխանցվում են անմիջապես խթանիչներին, որոնք մարմնի մեջ դրված են անհրաժեշտ տեղերում: Արդեն ապացուցվել է, որ շվեյցարացի գիտնականների մշակումը գործում է նաեւ մարդկանց դեպքում՝ այն ստուգել են մի հիվանդի վրա, որի միայն գլուխն ու ուսն էր գործում: Նրա ուղեղի մեջ մոտ 100 էլեկտրոդ են տեղադրել եւ 16 էլեկտրոդ՝ ձեռքի եւ ոսկորի մեջ, եւ նա կարողացել է այդ ձեռքը շարժել եւ նույնիսկ գավաթը բարձրացնել:

Այս էլեկտրոդները կօգնեն ոչ միայն կաթվածահարված մարդկանց, այլեւ այն մարդկանց, որնց տարբեր հիվանդություններ են ախտորոշել՝ Ալցհեյմերի հիվանդություն, խլություն, տեսողության պաթոլոգիա:

Գենային թերապիա

Եվս մեկ չափազանց կարեւոր տեխնոլոգիան, որը հասանելի է նույնիսկ հիմա, գենային թերապիան է: Գիտնականներն արդեն կարողանում են մոդիֆիկացնել գեները եւ դրանք բջիջներին հասցնել՝ օգտագործելով վիրուսները, որ բուժեն որոշ հազվադեպ ժառանգական պաթոլոգիաները, եւ այժմ աշխատում են մյուս հիվանդությունների համար համանման թերապիայի որոնումների ուղղությամբ: Հնարավոր է, որ ապագայում գենոմի փոփոխման միջոցով կարողանան բուժել քաղցկեղը կամ սիրտ-անոթային հիվանդությունները: Սթենֆորդի համալսարանից (Stanford University) հայտնել են, որ ներկայումս ավելի քան 40 տարբեր հիվանդությունների գենային թերապիայի կլինիկական փորձարկումներ են անցկացվում: Գենետիկները նշել են, որ մի օր գենային թերապիան կօգնի հաղթահարել շաքարախտը, Ալցհեյմերի հիվանդությունը եւ նույնիսկ ծերանալը, բայց դա ավելի դժվար կլինի, քանի որ այս պրոցեսներին մասնակցում են ոչ թե մեկ, այլ մի քանի գեներ:

Բջջային քարտեզ. ինչից է մարդը ստեղծված

Գիտնականներն այսօր աշխատում են մարդու բջջային քարտեզ ստեղծելու ուղղությամբ: Նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ նրանք ընդհանուր կատալոգի մեջ կներառեն բոլոր 37,2 մլրդ բջիջները, որոնցից կազմված է մարդկային մարմինը, եւ երբ այս աշխատանքն ավարտվի, գիտնականները մոդել կստեղծեն, որը կօգնի, օրինակ, տարբեր հիվանդությունների դեմ նոր դեղեր փնտրել: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Շվեդիայի, Ճապոնիայի եւ Նիդեռլանդների մասնագետները գրանցել են յուրաքանչյուր բջջի մոլեկուլյար ինքնագիրը եւ դրան «փոստային ինդեքս» կտան, որը ցույց կտա, թե մարմնի մեջ այդ բջիջը որտեղ է կոնկրետ գտնվում:

Բջջային քարտեզի ստեղծումը հնարավոր է դարձել երեք նոր մշակումների շնորհիվ: Բջիջները բաժանում են մյուսներից եւ նշում են՝ կիրառելով բջջային հիդրոդինամիկայի տեխնոլոգիան, որպեսզի յուրաքանչյու բջիջն առանձին ուսումնասիրեն: Երկրորդ մշակումը թույլ է տալիս էժան եւ արագ որոշել առանձին բջիջների գենոմում հերթագայությունները՝ նույնականացնելով դրանց մեջ առկա գեները: Այսպիսով, մեկ գիտնականը կարող է օրական մինչեւ 10 հազար բջիջ մշակել: Երրորդ մշակումը բջիջները «մակնշելու» եւ դրանք ըստ տեսակի որոնելու հնարավորություն է տալիս, որը նրանց թույլ կտա յուրացնել այն նույն «փոստային ինդեքսը»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել