• Latest news

Հոտառության կորուստը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը

23 մարտի, 2017  16:43

Ստոքհոլմի համալսարանի (Շվեդիա) գիտնականներն ապացուցել են, որ հոտառության կորուստը կապված է վաղաժամ մահվան մեծ հավանականության հետ: Հետազոտության նյութերը հրապարակվել են Journal of the American Geriatrics Society study ամսագրում:

The Telegraph-ը հայտնում է, որ մասնագետները 10 տարի հետեւել են 40-90 տարեկան 1774 շվեդների: Փորձի ընթացքում 411 մարդ (23 տոկոսը) մահացել է: Հետազոտության սկզբում քաղաքացիներին առաջարկվել է թեստ անցնել, որի ժամանակ անհրաժեշտ էր որոշել 13 տարբեր հոտեր:

Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդու մահվան հավանականությունը կապված է հոտը ճիշտ որոշելու ունակության հետ: Ժողովրդագրական եւ մտավոր բաղադրիչները հաշվի առնելուց հետո մասնագետները պարզել են, որ լավ հոտառությամբ մարդիկ 8 տոկոսով ավելի երկար են ապրում: Ընդհանրապես հոտերը չտարբերակող կամավորների շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը 19 տոկոսով մեծացել է:

«Մեր արդյունքները չեն բացատրել տկարամտության եւ հոտառության կորստի փոխադարձ կապը, որի մասին նախկինում ասվել էր: Դրա փոխարեն մենք հայտնաբերել ենք վաղաժամ մահվան հավանականությունը, որն աճում է հոտերի կատմամբ զգայունության կորստին համամասնորեն»,- ասել է բժիշկ Յոնաս Օլոֆսոնը:

Գիտնականների կարծիքով՝ հոտերը ճիշտ որոշելու ունակությունը համարվում է գլխուղեղի առողջ գործելու ցուցանիշներից մեկը: Փորձագետների համոզմամբ՝ գլխուղեղի աշխատանքի խանգարումներն ուղղակիորեն մեծացնում են մահվան հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել