• Latest news

Չինաստանի եւ Ֆրանսիայի գիտնականները պատվաստանյութ են մշակել Զիկա վիրուսի դեմ

25 մարտի, 2017  18:52

Ֆրանսիայից եւ Չինաստանից գիտնականների խումբը Զիկա վիրուսի դեմ վերահամկցված պատվաստանյութ է մշակել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների կողմից Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի մշակումից հետո սկսվել են աշխարհում արդեն 7-րդ եւ Ասիայում 1-ին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Հույս ունենք, որ 2019 թվականին այն Աֆրիկա կհասնի»,- ասել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Շանհայի Պաստերի ինստիտուտի ղեկավար Թան Հունը:

Նրա խոսքով՝ գիտնականները պատվաստանյութը սկզբում առանձնացրել են վերահամակցված խմորասնկերից: Մկների վրա կատարված փորձերով հաստատվել է դեղամիջոցի արդյունավետությունը՝ պատվաստանյութն ստանալուց հետո կրծողների օրգանիզմը կարողացել է հաղթահարել վիրուսի իրենց համար մահացու չափաքանակները: Թան Հունը պնդում է, որ պատվաստանյութը արտադրվելու լավ հեռանկարներ ունի:

Զիկա վիրուսը 1947 թվականին առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում, այն փոխանցում է Aedes aegypti մոծակը: Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Գրանցվել են սեռական ճանապարհով վիրուսի փոխանցման դեպքեր: Վիրուսն առանձնապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ կարող է պտղի զարգացման տարբեր շեղումներ առաջացնել: Դրանցից ամենածանրը միկրոցեֆալիան է՝ գանգի չափերի զգալի փոքրացումը, որը կարող է ուղեկցվել մտավոր հետամնացությամբ, լսողության եւ տեսողության խանգարումներով: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Բրազիլիայում, որտեղ անցյալ տարվա հուլիսին հաստատվել է այս վիրուսի հետեւանքով առաջացած միկրոցեֆալիայի 1845 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել