• Latest news

Մարմնի 4 հոտ, որոնք չի կարելի անտեսել

30 մարտի, 2017  19:52

Կենսակերպը եւ սնվելը զգալիորեն ազդում են մարմնի հոտի վրա: Բայց որոշ դեպքերում մարմնի տհաճ հոտը կարող է տարբեր հիվանդությունների հետեւանք լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարմնի այն հոտերը, որոնք կարող են հիվանդություն նշանակել, եւ որոնք չի կարելի անտեսել:

Բերանի մրգային հոտ

Հարվարդի համալսարանին առընթեր Ջոսլինի դիաբետային  կենտրոնի բժիշկ Ռոբերտ Գաբբեյը պնդում է, որ բերանի մրգային հոտը, այպես կոչված` «մրգային շնչառությունը», կարող է ահազանգել դիաբետային կետոացիդոզի մասին` բարդացում, որի դեպքում օրգանիզմում ինսուլինի մակարդակը կտրուկ նվազում է, իսկ գլյուկոզայի մակարդակը, հակառակը, մեծանում է: Նման վիճակ է հաճախ առաջանում տիպ 1 դիաբետով տառապող հիվանդների շրջանում: Այս վիճակը վտանգավոր է, քանի որ որոշ դեպքերում կարող է մահվան հասցնել:

Ոտքերի հոտ

Նյու Յորքի Մաունթ Սինայ հիվանդանոցի մաշկաբան Քեմերոն Ռոհսափը պնդում է, որ ոտքերի ուժեղ հոտի պատճառ կարող են լինել ոտքերի մաշկին եւ մատներին եղած բակտերիաները եւ սնկերը: Եթե վարակված ոտքը քերծեն, իսկ հետո հպվեն մարմնի այլ մասերին` լինի դա աճուկը կամ թեւատակը, գարշահոտությունը կարող է «բնակություն հաստատել» նաեւ այդ մասերում:

Մեզի կամ կղանքի փոխված հոտ

Բժիշկների խոսքով` կղանքի եւ մեզի կտրուկ վատացած հոտերը նույնպես պետք է անհանգստացնեն: Տհաճ բուրող կղանքը կարող է լակտոզան չյուրացնելու նշան լինել, գարշահոտ մեզը կարող է ցույց տալ միզուղիների ինֆեկցիան:

Առավոտյան բերանի հոտ

Չարժե հանգիստ վերաբերվել առավոտյան բերանի վատ հոտին: Բժիշկները նշում են, որ կանոնավոր ատամները լվացող մարդու դեպքում նման հոտի պատճառը կարող է լինել չհայտնաբերված ապնոեն` խանգարում, որի դեպքում քնած ժամանակ շնչառությունն ընդհատվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել