• Latest news

Ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում Tetris-ը

31 մարտի, 2017  12:02

Tetris-ը բավական պարզ խաղ է, որը կարող է օգնել ոչ միայն ազատ ժամանակը սպանելուն, այլեւ որոշ դեպքերում, հնարավոր է, օգտակար լինի նաեւ առողջության համար: University of Karolinska-ի պրոֆեսոր Էմիլի Հոլմսը երկար տարիներ ուսումնասիրել է այս խաղի բժշկական ուղղությունները եւ պարզել, թե որ հիվանդությունների դեպքում է Tetris-ն օգտակար:

Հետռեւմատիկ սթրեսային խանգարում

Պրոֆեսոր Հոլմսը University of Oxford-ի իր գործընկերների հետ հետազոտություն է կատարել, որով պարզվել է, որ Tetris-ն օգնում է հաղթահարել վնասվածքներ պատճառող իրադարձությունների հոգեբանական հետեւանքները: Գիտնականները խաղաթերապիան առաջարկել են հիվանդների, որոնք Մեծ Բրիտանիայի խոշոր հիվանդանոցներից մեկն են ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո շոկային վիճակում:

Տուժողներին նախ խնդրել են հիշել վթարի բոլոր մանրամասները, այնուհետեւ սկսել Tetris խաղալ Nintendo քոնսոլով: Պարզվել է, որ խաղի ընդամենը 20 րոպեն օգնել է մարդկանց շեղել եւ թույլ չտալ վնասող հիշողություններին արթնանալ: Արդյունքում այն հիվանդները, ում առաջարկել են Tetris-ով թերապիա, ավելի հազվադեպ են տառապել հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ, քան նրանք, ովքեր չեն խաղացել:

Սեւեռուն ցանկություններ

Plymouth University-ի եւ Queensland University of Technology-ի աշխատակիցները պարզել են, որ Tetris-ը կարող է հիվանդներին օգնել հաղթահարել ալկոհոլի, սուրճի եւ ծխախոտի հանդեպ սեւեռուն ցանկությունը: Հետազոտության ընթացքում 31 ուսանողներ օրվա ընթացքում տեքստային հաղորդագրություններ են ստացել` խնդրելով հայտնել, թե այդ պահին սուրճ, ալկոհոլ խմելու կամ ծխելու որքան մեծ ցանկություն ունեն: 15 մասնակցի նաեւ iPod են տվել, որ նրանք պարբերաբար շեղվեին Tetris խաղալով: Պարզվել է, որ տեսախաղն այս ուսանողներին օգնել է որոշ ժամանակով մոռանալ վնասակար սովորությունների մասին:

Պրոֆեսոր Ջեքի Անդրադը նշել է, որ սեւեռուն ցանկություններն ուղեկցվում են ցանկալին տեսանելի դարձնելով: Տեսանելիության համար պատասխանատու ուղեղի հատվածները 15 մասնակիցների մոտ զբաղված էին Tetris-ով, եւ մարդկանց համար դժվար էր միաժամանակ պատկերացնել ցանկալին ու խաղալ:

«Ծույլ աչքի» համախտանիշ

McGill University-ի գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ «Tetris-ի հարմարեցված տարբերակը կարող է օգնել ամբլիոպիայի («ծույլ աչքի» համախտանիշ) դեպքում: Ամբլիոպիայով տառապող 18 մեծահասակների վրա թեստավորել են փորձնական բուժումը. 9 մասնակիցների հատուկ տեսաակնոց են տվել, որոնք այնպես էին պատրաստված, որ մի աչքը տեսնում էր միայն ընկնող օբյեկտները, իսկ երկրորդը` միայն պառկածները: Հիվանդները 2 շաբաթ խաղացել են այսպիսի մոդիֆիկացված Tetris, իսկ ստուգիչ խումբը, որը նույնպես 9 մարդուց էր կազմված, այդ ընթացքում խաղացել է սովորական տարբերակով, ըստ որում` հիվանդների «առաջատար» աչքը փակվել էր օկլյուդերով: Առաջին խմբում բարելավումը ավելի նկատելի էր, քան երկրորդում, իսկ երբ երկրորդ խմբին «միացրել» են տեսաակնոցի օգտագործմամբ թերապիային, ապա այս խմբի հիվանդների տեսողությունը նույնպես նկատելիորեն լավացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել