Ուղիղ մեկ տարի առաջ` ապրիլի 2-ին, 19-ամյա Հայկ Թորոսյանի կյանքը լիովին փոխվեց. Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայկը գլխի բեկորային վիրավորում ստացավ` պայթած արկի բեկորը ճակատից գլխի մեջ էր մտել եւ դիպել ուղեղին: Արդյունքում Հայկը կորցրել էր ձախ ձեռքի եւ ոտքի զգայունությունը:
Այսօր` մեկ տարի անց, Հայկն արդեն կարողանում է քայլել` առանց ձեռնափայտի օգնության: Ավելին` նա Երեւանի պետական համալսարան է ընդունվել` սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի բաժին:
Հայկի խոսքով` հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանն է խորհուրդ տվել այս մասնագիտությունն ընտրել: Նա ասել է, որ մարդը, որը գիտե, թե ինչ է նշանակում հաշմանդամ լինելը, ավելի լավ կհասկանա այդ մարդկանց կարիքները եւ նրանց հետ ավելի արդյունավետ կաշխատի:
Ինքը` Հայկը, դեռեւս չգիտի, թե համալսարանն ավարտելուց հետո ինչով կոնկրետ կզբաղվի, բայց համոզված է, որ իր տեղը կգտնի. ի վերջո`սոցիալական աշխատանքը շատ բազմակողմանի մասնագիտություն է:
NEWS.am Medicine-ի տեսանյութում Հայկը պատմում է 2016 թվականի ապրիլի 2-ի իր հիշողությունների, ձգտումների եւ ուրիշ շատ բանի մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր