• Latest news

Պրոբիոտիկների ընդունումը նվազեցնում է գեստացիոն դիաբետի հավանականությունը

8 ապրիլի, 2017  10:43

Պրոբիոտիկների պարունակությամբ թթվակաթնային մթերքների գործածումը հղիության ժամանակ զգալիորեն նվազեցնում է գեստացիոն դիաբետի (հղիների շաքարային դիաբետի) զագացման հավանականությունը։ Դա է ցույց տվել նոր հետազոտությունը, որն իրականացրել են Օտագոյի համալսարանի մասնագետները։ Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Nutrition ամսագրում։

Հետազոտողները ուսումնասիրել են Lactobacillus rhamnosus HN001 պրոբիոտիկային բակտերիաները, որոնք օգտագործվում են թթվակաթնային մթերքների արտադրության մեջ։ Հետազոտությանը մասնակցել է 394 կին։ 194 մասնակիցներ հղիության սկզբում ընդունում էին պրոբիոտիկ, իսկ մնացածը՝ պլացեբո։ Հղիության 24-րդ ու 30-րդ շաբաթների միջեւ կանայք հետազոտվել են՝ գեստացիոն դիաբետի առկայությունը պարզելու համար։ Գիտնականները հայտնավերել են, որ գեստացիոն դիաբետ զարգացել է պլացեբո ընդունած մասնակիցների 6․5 տոկոսի եւ պրոբիոտիկ ընդունած կանանց 2.1 տոկոսի մոտ։

Եվ այսպես, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ պրոբիոտիկների ընդունումը 24 տոկոսով նվազեցնում է գեստացիոն դիաբետի զարգացման հավանականությունը։ Պրոբիոտիկները փոխգործակցում են միկրոբիոմի հետ ու նվազեցնում հղի կանանց արյան մեջ շաքարը։ Հնարավոր է՝ Lactobacillus rhamnosus HN001 բակտերիաներն ունակ են ազատել դիաբետից ու դանդաղեցնել նախադիաբետային վիճակի զարգացումը նաեւ  մարդկանց այլ խմբերում, սակայն դա պարզելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է