• Latest news

Հակաբիոտիկներ կստեղծեն վիշապների արյունից

14 ապրիլի, 2017  22:01

Կոմոդյան վարանի (հայտնի է նաեւ որպես վիշապ) արյունը կարող է օգնել նոր հակամանրէային դեղամիջոցի ստեղծմանը, որը հակաբիոտիկների նկատմամաբ ռեզիստենտություն չունի: Այս մասին հետազոտությունը հրապարակվել է NPJ Biofilms and Microbiomes ամսագրում:

Կոմոդյան վարանները վարանների ընտանիքի մողեսի տեսակ են, որոնք բնակվում են ինդոնեզական 5 կղզիներում՝ Կոմոդոյում, Ռինչայում, Ֆլորեսում, Գիլի-Մոտանգում եւ Պադարում: Սա այսօր գոյություն ունեցող մողեսների խոշորագույն տեսակներից մեկն է, որի նեկայացուցիչները կարող են հասնել 3 մետր երկարության:

Սակայն մեծությունը Կոմոդյան վարանի միակ եզակի հատկությունը չէ: Մանասասի (Վիջինիայի նահանգ) Ջորջ Մեյսոնի համալսարանից Մոնիկ վան Հոյքի խումբը հաստատել է, որ այս սողունը հազվադեպ է հիվանդանում, չնայած նեխած միս է օգտագործում եւ թուքը լեփ-լեցուն է մահացու բակտերիաներով:

Գիտնականները նշել են, որ նման կայունությունը պայմանավորված է VK25 կոչվող պեպտիդով, որը պարունակվում է վարանի արյան մեջ: Գիտնականները հետազոտել են սողունի արյունը, որն ապրում է Ֆլորիդա նահանգի գազանանոցներից մեկում: Վարանի այունը անալիզի ենթարկելով՝ հետազոտողները պարզել են, որ այն օժտված է հակամանրէային հատկություններով եւ ընդունակ է դիմակայելու կենսաթաղանթների առաջացմանը՝ միկրոօրգանիզմների բարակ շերտեր, որոնք առաջանում են վերքերում: Գիտնականները 2 ամինաթթուները վերամիացրել են VK25-ում՝ պեպտիդն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով եւ մշակել են դրա սինթետիկ տարբերակը, որն անվանել են DRGN-1: Այնուհետեւ սինթեզված պրոտեինի ազդեցությունը թեստավորել են վերքեր ունեցող մկների վրա, որոնք վարակված էին հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ կապտաթարախային ցուպիկի եւ ոսկեգույն ստաֆիլոկոկի բակտերիաներով:

Պեպտիդը կծողների վերքերում քայքայել է կենսաթաղանթները եւ ոչնչացրել բակտերիաները, որը նպաստել է վերքերի ավելի արագ առողջացմանը: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց փորձերը կնպաստեն մարդու բուժման համար նոր հակաբիոտիկների մշակմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել