• Latest news

Պլաստիկ վիրաբույժները իրենց տեղն են վերադարձել ակնակապիճներից դուրս եկած աչքերը

15 ապրիլի, 2017  21:27

Պլաստիկ վիրաբույժներն օգնել են հազվագյուտ խանգարմամբ կնոջը, որի պատճառով նրա աչքերն ակնակապիճներից դուրս էին եկել: Նա վիրահատության է ենթարկվել տեսողությունը պահպանելու եւ արտաքինը վերականգնելու համար:

2008 թվականին Լոս Անջելեսի բնակչուհի Մունի Աբուբաքարի մոտ Գրեյվսի հիվանդություն է ախտորոշվել: Սա աուտոիմունային խանգարում է, որը աչքերի շուրջը այտուցվածություն է առաջացնում: Հազվագյուտ հիվանդության հետեւանքով Մունիի աչքերն ակնակապիճներից դուրս են եկել, իսկ 2 տարի առաջ նրան զգուշացրել են, որ վիրաբուժական օգնություն չստանալու դեպքում նրա մոտ գլաուկոմա կառաջանա: Պլաստիկ վիրահատությունը հաջող է եղել՝ օգնելով աչքերը վերադարձնել իրենց տեղը եւ վերականգնել հիվանդի արտաքինը:

«Պլաստիկ վիրահատություն կատարելու որոշումն իմ կյանքում ամենալավ բանն էր: Բացի այն, որ հիմա աչքերս նորմալ են, ես նաեւ ակնախնձորներիս վրա այլեւս այն ուժգին ճնշումը չեմ զգում: Իհարկե, չեմ կարող ասել, որ կատարյալ տեսք ունեմ, բայց հիմա փողոցում ինձնից չեն վախենում»,- պատմել է Մունին:

Մունին համալսարանի ուսանող էր, երբ առաջին անգամ նկատեց, որ իր մոտ ինչ-որ բան կարգին չէ: Աղջիկն ամբողջ ժամանակ անհավանական հոգնածություն էր զգում: Հետո Մունիի աչքերը սկսեցին աստիճանաբար դուրս գալ ակնակապիճներից, դրանք մշտապես չոր էին, խանգարվել էր նաեւ կնոջ սրտի ռիթմը: Արյան անալիզներով հայտնաբերվել է վահանաձեւ գեղձի հորմոնների բարձր մակարդակ: Միայն 2008 թվականին են կնոջ ճիշտ ախտորոշումը կատարել՝ Գրեյվսի հիվանդություն:

Այս հիվանդությունը հիպերտիրեոիդիզմի ամենահաճախակի պատառներից մեկն է, որի զոհերն են դառնում հիմնականում կանայք: Համարվում է, որ հիվանդությունն ախտահարում է յուրաքանչյուր 200-րդ մարդուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել