• Latest news

Վեց տարեկան երեխան բոլոր մթերքների նկատմամբ ալերգիա ունի, բացի հավից եւ որոշ մրգերից

17 ապրիլի, 2017  20:24

Վեց տարեկան Քրիսթոֆեր Քաթալդոն հազվագյուտ հիվանդությամբ է տառապում, որն ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում գրեթե բոլոր սննդամթերքների նկատմամբ: Երեխան կարողանում է ուտել միայն հավի սենդվիչներ եւ որոշ մրգեր, իսկ մյուս բոլոր մթերքներն անկարող է անգամ հոտոտել:

Քրիսթոֆերը ծնողների հետ օրը մի քանի անգամ Chick Fil-A-ի ճաշարաններ է հաճախում, որտեղ հավի սենդվիչներ են վաճառում: Ծանոթները ծնողներին դատապարտում են՝ կարծելով, որ նրանք պարզապես խրախուսում են երեխայի ոչ առողջ սնվելը: Սակայն իրականում Քրիսթոֆերը հազվագյուտ եւ անբուժելի հիվանդությամբ է տառապում, որը կոչվում է էոզինոֆիլային էզոֆագիտ. բացի հավից, ցանկացած ուրիշ կերակուրի օգտագործումը եւ նույնիսկ ուրիշ մթերքների հոտը կարող է նրան սպանել: Հենց այս պատճառով նրա ճաշացանկում առկա է մթերքների շատ սահմանափակ հավաքածու՝ խնձոր, խաղող, բրինձ, կարտոֆիլ, լոլիկ, կիտրոն եւ բանան: Իսկ վերջերս անցկացված թեստերով պարզվել է, որ տղան կարող է ուտել նաեւ տապակած հավ, որը եւ նա ամեն օր անում է:

Վաղ մանկական տարիներից Քրիսթոֆերի մոտ ջղաձգումների նոպաներ են եղել, սակայն նրա մոտ էոզինոֆիլային էզոֆագիտն անմիջապես չի ախտորոշվել: Սննդամթերքի բոլոր տարատեսակները, բացի վերեւում նշվածներից, Քրիսթոֆերի մոտ կոկորդի եւ աղիների այտուց են առաջացնում: Դրանից բացի, թուլացած իմունիտետի պատճառով նա չի կարող սնվել ռեստորանների տիպի բազմամարդ վայրերում: Այդ պատճառով տղայի մայրը նրա բոլոր ճաշատեսակներն ինքն է պատրաստում, եւ երեխան չի կարող կերակուրն ինքնաբերականորեն ընդունել քրոջ կամ իր ընկերների նման:

Գիտնականները մինչեւ հիմա այս կամ այն մթերքի թեստեր են կատարում, որպեսզի ապագայում հնարավոր լինի Քրիսթոֆերի ճաշացանկն ընդլայնել:

Էոզինոֆիլային էզոֆագիտը կերակրափողի բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում են էոզինոֆիլները, որոնք արյան սպիտակ մարմինների տարատեսակ են: Էոզինոֆիլները կերակրափողում կուտակվում են սննդամթերքների կամ այլ ալերգենների նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետեւանքով: Բջիջները գրոհում են այս մթերքների վրա՝ օրգանիզմին դրանք մարսել թույլ տալու փոխարեն: Սա բորբոքումներ կամ հյուսվածքների վնասվածքներ եւ կլլման խնդիրներ է առաջացնում: Այս հիվանդությունն արմատական բուժում դեռեւս չունի, առայժմ չեն հասկանում նաեւ հիվանդության առաջացման մեխանիզմները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել