Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Շամպունների բաղադրության մեջ վտանգավոր քաղցկեղածիններ են հայտնաբերել

20 ապրիլի, 2017  11:54

Շատ շամպունների եւ խնամքի մի շարք այլ միջոցների բաղադրության մեջ պարունակվում է դիոկսան-1.4 կոչվող նյութը, որն առողջության համար վտանգավոր է եւ կարող է քաղցկեղ առաջացնել:

The Daily Mail-ը հայտնում է, որ նշված նյութը բավական շատ է օգտագործվում անձնական հիգիենայի ապրանքների բաղադրության մեջ: Ըստ որում՝ գիտնականները նախկինում էլ էին կարծում, որ այս նյութը վտանգավոր է. Սննդամթերքի եւ դեղերի անվտանգության ամերիկյան վարչությունը (FDA) արտադրողներին արդեն խորհուրդ է տվել այս նյութը չներառել կոսմետիկ ապրանքների բաղադրության մեջ: Իհարկե, քիմիական նյութի օգտագործումը դեռեւս օրենքով արգելված չէ:

Հետաքրքիր է, որ դիոկսան-1.4-ը, հնարավոր է, շամպունների եւ օճառի բաղադրության մեջ հայտնվի չկանխամտածված՝ որպես կողմնակի արտադրանք, որն առաջանում է այլ բաղադրամասերի քիմիական ռեակցիայի հետեւանքով: Որոշ գիտնականների խոսքով՝ դիոկսան-1.4-ն այլ քիմիական նյութի՝ նատրիումի լաուրիլսուլֆատի արտադրության կողմնակի արտադրանքն է, որն ակտիվորեն օգտագործում են կոսմետիկա, հիգիենայի ապրանքներ եւ լվացող միջոցներ արտադրողները:

Դիոկսան-1.4-ի ազդեցությունն ուսումնասիրող հետազոտություններն առայժմ սակավաթիվ են, սակայն կատարված հետազոտությունները ցույց են տալիս առողջության համար այս նյութի վտանգավորությունը: Օրինակ՝ հետազոտություններից մեկով պարզվել է, որ դիոկսան-1.4-ի գոլորշիները շնչած մկների մոտ քթի եւ որովայնի խոռոչի քաղցկեղ է առաջացել: Իսկ այն մկների մոտ, որոնք խմել են քիմիական նյութի լուծույթ պարունակող ջուրը, լյարդի քաղցկեղ է առաջացել: ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների դեպարտամենտում այս նյութը մարդու համար քաղցկեղածին են համարում:

Նյու Յորքի սենատորներ Չարլզ Շումերը եւ Քիրսթեն Հիլիբրանդը կոչ են անում արգելել կոսմետիկայի մեջ դիոկսան-1.4-ի օգտագործումը, առավել եւս, որ խնամքի միջոցներում այս նյութը ոչ մի դեր չունի, իսկ առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում:

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը կլուծի՞ առողջապահության խնդիրները
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ