• Latest news

Բազուկի հյութը համարվել է ուղեղի համար երիտասարդության էլիքսիր

21 ապրիլի, 2017  11:58

Ուեյք Ֆորեսթի համալսարանից Ջեք Ռեջեսքիի ղեկավարությամբ ամերիկացի հետազոտողների խումբը պարզել է, որ հիպերտոնիայով տառապող տարեց մարդիկ պետք է չանտեսեն ֆիզիկական վարժությունները: Ըստ որում՝ մարզումներից առաջ գիտնականները խորհուրդ են տալիս բազուկի հյութ խմել: Նման համադրությունը թույլ է տալիս ուղեղը գրեթե նույնքան լավ վիճակում պահել, որքան այն եղել է երիտասարդ տարիներին, պնդում են մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ բազուկի հյութը ոչ միայն մի շարք սնուցող նյութեր է պարունակում, այլեւ միացություններ, որոնք օրգանիզմին թույլ են տալիս ազոտի մոնօքսիդներ արտադրել: Այս մոլեկուլներն, իրենց հերթին, կարեւորագույն դեր են կատարում արյունատար անոթների սեղմվելու եւ ընդարձակվելու ժամանակ: Մասնագետները ենթադրել են, որ նման հատկությունը պետք է բազուկի հյութը միանգամայն օգտակար դարձնի հիպերտոնիայով տառապող մարդկանց համար, հատկապես եթե այն օգտագործվի ֆիզիկական վարժություններից առաջ:

Հետազոտությանը մասնակցելու համար մասնագետները հրավիրել են 55 տարեկանից մեծ 26 տղամարդու եւ կնոջ, որոնք տառապել են արյան բարձր ճնշմամբ, սակայն դրա հետ միաժամանակ այս խնդրի դեմ պայքարելու համար ընդունել են 2 դեղից ոչ ավելի: Փորձի ընթացքում մասնակիցներից պահանջել են խմել այս կամ այն ըմպելիքը, որից հետո որոշ ժամանակահատվածում մարզվել վազքուղում: Մասնագետները 6 շաբաթ հետեւել են, թե մասնակիցների վիճակն ինչպես է փոխվել, այդ թվում՝ նաեւ նրանց ուղեղը:

Արդյունքում հետազոտողները պարզել են, որ փորձի ընթացքում այն մասնակիցների ուղեղի վիճակը, որոնք վարժություններից առաջ բազուկի հյութ են խմել, նկատելիորեն լավացել է: Ավելի փոքր չափով համանման արդյունք է դիտվել նաեւ «ստուգիչ խմբում», որում ընդգրկվածներին առաջարկել են բազուկի համով ներկած ջուր խմել, սակայն «պլացեբոյի էֆեկտով» հնարավոր էր բացատրել արդյունքի միայն ոչ մեծ մասը: Իսկ ընդհանուր առմամբ, գիտնականների խոսքով, բազուկի հյութն իսկապես օգտակար է եղել:

Մասնագետները նշում են, որ ստացած արդյունքների ստուգման եւ ճշգրտման համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն, սակայն արդեն իսկ ստացած տվյալները գիտնականներին բավական հետաքրքիր են թվում: Նոր հետազոտության արդյունքները ներկայացված են Journals of Gerontology: Medical Sciences ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել