• Latest news

11-ամյա տղան չի կարողանում ժպտալ հազվագյուտ ուռուցքի պատճառով

22 ապրիլի, 2017  12:17

Մեծ Բրիտանիայից 11-ամյա Դենիել Լորդը, հնարավոր է, այլեւս երբեք չի կարողանա ժպտալ: Նրա մոտ առաջացել էր քաղցկեղային ուռուցքի բավական հազվադեպ հանդիպող ձեւ, եւ չնայած նրան հաջողվել է հիվանդությունը հաղթահարել, բժիշկները համոզված չեն, որ կկարողանան վերականգնել նրա դեմքի վնասված նյարդերը եւ նրան վերադարձնել ժպիտը:

Դենիելի մայրիկը նշել է, որ որդին անցել է «դժոխային ամերիկյան բլուրներով», վիրահատության է ենթարկվել եւ քիմիաթերապիայի ծանրագույն կուրս ստացել հիվանդությունը հաղթահարելու համար՝ ուղեղի ոչ Հոջկինի լիմֆոմա: Բժշկական կենտրոնի բժիշկները, որտեղ նա բուժվել է, ասել են, որ վերջին 25 տարում Դենիելը նման ախտորոշմամբ երկրորդ հիվանդն էր:

Հիմա՝ քմիաթերապիայի կուրսերից հետո ծովային կադետ Դենիելը հիվանդության ոչ մի նշան չունի, սակայն չի կարողանում ժպտալ: Իսկ բժիշկներն անգամ չգիտեն նա երբեւէ ժպտալու ընդունակ կլինի: Նրանք նախկինում երբեք նման ուռուցքով հիվանդի չեն բուժել, ուստի խոստովանում են, որ չգիտեն ինչ կլինի հետո եւ կհաջողվի վերականգնել դեմքի նյարդերը:

Տղայի մայրը անհանգստացնող ախտանշանները նկատել է, երբ անցյալ տարվա նոյեմբերին նրան դպրոցից տուն է տարել: Նա չէր կարողանում ժպտալ, իսկ դեմքի կեսը կարծես կաթվածահարված լիներ: Կինը երեխայի հետ հիվանդանոց է ուղեւորվել, որտեղ նրան Բելլի կաթված են ախտորոշել: Մեկ շաբաթ հետո կինը որդուն դարձյալ հիվանդանոց է բերել՝ այս անգամ նա արդեն չէր կարողանում նորմալ քայլել: Խանգարվել էր նրա խոսքը, փսխում էր սկսվել եւ աչքերը փակելու հետ կապված խնդիրներ էին առաջացել: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի երկու սքանավորմամբ տղայի ուղեղի հետին հատվածում ուռուցք է հայտնաբերվել, եւ ուռուցքաբանները ախտորոշել են ուղեղի ավշահանգույցների վրա ոչ Հոջկինի լիմֆոմայի ագրեսիվ տարատեսակ:

Դրանից կարճ ժամանակ անց երեխային վիրահատել են եւ քիմիաթերապիա սկսել: Բուժումից հետո նրան սկսել են օգնել լոգոպեդները եւ ֆիզիոթերապեւտները՝ նրանք պետք է այնպես անեին, որ մնացած մկանները վերստին սկսեին գործել, քանի որ ուռուցքը ճզմել էր նյարդերը, որոնք կառավարում են բերանը, աչքերը եւ հոնքերը: Տղայի մայրն ընդգծել է, որ որդին շատ գեղեցիկ ժպիտ ուներ, նա հույս ունի, որ տղան նորից կկարողանա ժպտալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել