• Latest news

Ծերության շրջանում մտքի հստակությունը պահպանելու համար անհրաժեշտ է շաբաթական 45 րոպե մարզվել

25 ապրիլի, 2017  20:44

Տարեց տարիքում մտքի հստակությունը պահպանելու համար բավական է շաբաթական մեկ անգամ 45 րոպե ֆիզկուլտուրայով զբաղվել: Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի Կանբերայի համալսարանի գիտնականները, հայտնում է The Telegraph-ը:

Փորձագետների կարծիքով՝ մարզումների ժամանակ ավելի լավ է համադրել աերոբիկայի եւ ուժային ծանրաբեռնվածությունները:

Այն, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մարդու մտավոր ունակությունների ծերունական դեգրադացիան (օրինակ՝ հիշողությունը եւ ուշադրությունը), գիտությանը վաղուց էր հայտնի: Ավստրալական հետազոտությունների նորարարությունը այն բանի հաստատումն է, որ ուղեղի ակտիվությունը բարելավվում է մարմինը լավ մարզավիճակում պահելու դեպքում: Բացի այդ, նրանք ցույց են տվել 50 տարեկան եւ դրանից բարձր տարիքի մարդկանց մտքի սթափության պահպանման մեջ ուժային ծանրաբեռնվածության առանցքային դերը:

Փորձագետները նման եզրակացության են հանգել՝ 10 հետազոտությունների թիրախային վերլուծություն կատարելով, որոնք նվիրված էին մտավոր ունակությունների եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության կապին: Մասնագետները նշել են, որ մարզումների շնորհիվ առավելագույն դրական էֆեկտի են հասնում այն առողջ սննդակարգի եւ ծխելուց ու ալկոհոլի օգտագործումից հաժարվելու համադրության դեպքում:

Բնականաբար, կարեւոր է նման տեսակի մարզումներում նաեւ չափավորության պահպանումը, քանի որ չափազանց մեծ եւ կտրուկ ծանրաբեռնվածությունները կարող են վնասել սիրտ-անոթային համակարգը: Դրանից բացի, գիտնականները դեռեւս պետք է պարզեն, թե ուղեղի աշխատանքի պահմանման համար տարեց մարդկանց վարժությունների ինչպիսի տեսակն է ամենից լավ համապատասխանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել