• Latest news

Հնգյակի ծնունդը Էրեբունի ԲԿ-ում. Ունիկալ կադրեր (ֆոտո, վիդեո)

6 մայիսի, 2017  10:35

Զգուշացում. Տեսանյությում առկա են վիրահատության պրոցեսից կադրեր, որոնք կարող են տհաճ լինել Ձեզ համար 

2017 թվականին, մայիսի 3-ի գիշերը Հայաստանի Էրեբունի բժշկական կենտրոնում առաջին անգամ մանկաբարձների ու գինեկոլոգների խումբը` ծննդօգնության փոխտնօրեն, բժիշկ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ կեսարյան հատում է իրականացրել` օգնելով լույս աշխարհ գալ հինգ կենդանածին նորածինների` 600, 820, 840, 840 եւ 880 գրամ քաշով:

Երեխաների մայրը` ԼՊ-ն (23 տարեկան) Էրեբունի բժշկական կենտրոն էր դիմել 4 շաբաթական հղիույթամբ: Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ հղիությունը բազմապտուղ է` առկա է 5 պտուղ: Այդ պահից ի վեր կինը մշտապես գտնվել է Բժիշկ Դավիթ Աբովյանի վերահսկողության ներքո:

Մարտի 31-ին հերթական զննումից հետո հղին հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ ծննդատանը` հղիությունը առավելագույն ժամկետով պահպանելու նպատակով, ինչպես նաեւ ծննդաբերության ցավերի դեպքում արտահերթ օգնություն եւ կեսարյան հատում իրականացնելու նպատակով: Համաշխարհային վիճակագրական տվյալներով` նման բազմապտուղ հղիությունը կարող է տեւել առավելագույնը 24 – 28 շաբաթ:

Մայիսի 3-ի գիշերը կնոջ մոտ սկսվել են ծննդաբերության ցավերը, եւ նա միանգամից տեղափոխվել է ծնարանային վիրահատարան, որտեղ էլ կեսարյան հատում է իրականացվել: 

Կեսարյան հատման ընթացքում մասնագետների խումբը` Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, օգնել է լույս աշխարհ գալ 3 աղջկա, մեկ տղայի եւ վերջիվերջո, եւս մեկ աղջկա: Կեսարյան հատումը բարեհաջող է անցել եւ ավարտվել հինգ 28-շաբաթական կենսունակ նորածինների լույս աշխարհ գալով` 600- 850 գրամ քաշով, ինչը, համապատասխան համաշխարհային վիճակագրության, շատ լավ ցուցանիշ է բազմապտուղ հղիության դեպքում:

Բժիշկ Անդրանիկ Պողոսյանը նշել է. «Իմ գործունեության 40 տարվա ընթացքում ես դեռ ոչ մի անգամ չեմ բախվել նման յուօրինակ դեպքի հետ: Իմ գործունեության ընթացքում եղել է եռյակ, քառյակ, բայց ոչ հնգյակ: Սա ունիկալ դեպք է Էրեբունի ԲԿ-ի, նաեւ Հայաստանի համար: Սովորաբար եռյակի բեղմնավորումն ու լույս աշխարհ գալն առանց արհեստական բեղմանվորման արդեն ունիկալ է համարվում: Սակայն մենք պետք է լուրջ աշխատանքներ կատարենք նորածինների` ապրելու եւ նրանց կյանքի համար պայքարելու համար: Նրանք դեռ կմնան հիվանդանցում, հավանաբար, մեկ ամիս, քանի դեռ չեն դառնա 2 կգ»:

Ծննդկանի վիճակը լավ է: Նա գտնվում է մասնագետների վերահսկողության ներքո: Նորածիններից մեկը մնացել է Էրեբունի ԲԿ-ում, իսկ մյուսները տեղափոխվել են Երեւան քաղաքի այլ հիվանդանոցների նեոնատոլոգիական կենտրոններ, քանի որ Երեւանի ոչ մի հիվանդանոցում չկան միանգամից հինգ խորը անհաս երեխաների խնամքի համար նախատեսված տեխնիկական պայմաններ:

https://erebunimed.com/rus/news.more/252

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել